Բաժիններ՝

«Բավական հանգուցային ներքաղաքական զարգացումներ են ընթանում Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Բավական հանգուցային ներքաղաքական զարգացումներ են ընթանում Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։

Հոկտեմբերի 9-ից #Թուրքիայի կողմից #Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական խմբավորումների դեմ իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողությունն էականորեն ստվերել է մերձավորարևելյան մի շարք երկրներում ծավալվող հույժ կարևոր ներքաղաքական գործընթացները:

Մասնավորապես, #Իսրայելում լրանում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից կառավարություն ձևավորելու ժամկետը, և ենթադրվում է, որ նախագահ Ռեուվեն Ռիվլինն արդեն նոր մանդատը կտա ընդդիմության թեկնածու Բենի Գանցին: Զարգացումների նման սցենարը կարող է զգալիորեն սահմանափակել Իսրայելի ներգրավվածությունը տարածաշրջանային մի շարք կարևոր գործընթացներում, քանի որ դրանց հետ կապված գործընկեր դերակատարների հիմնական խաղադրույքը կատարված էր ներկայում գործող քաղաքական ուժերի կոալիցիայի հետ համագործակցության վրա:

Ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել Հայաստանի համար բավական կարևոր երկիր հանդիսացող #Լիբանանում, որտեղ արդեն մի քանի օր է չեն դադարում զանգվածային բողոքի ակցիաները: Սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով բռնկված տարաբնույթ գործողություններն, աստիճանաբար ստանալով քաղաքական երանգավորում, լուրջ ճգնաժամ են հասունացրել այդ երկրում: Հոկտեմբերի 21-ը կարևոր օր է Լիբանանի համար՝ պայմանավորված վարչապետ Սաադ Հարիրիի ներկայացրած տնտեսական ծրագրի նկատմամբ լիբանանյան քաղաքական ուժերի դիրքորոշման և փոխոցային ակցիաները դադարեցնելու առումով այդ համաձայնության ազդեցության հանգամանքով:
Եթե Լիբանանում ստեղծված լարվածությունն արագ հանգուցալուծում չստանա, ապա, նաև հաշվի առնելով արտաքին որոշ դերակատարների նշմարվող կուլիսային քայլերը, ծրագրերը՝ միտված նեղ շահերի սպասարկմանը, ճգնաժամի հետագա խորացումը կարող է հանգեցնել բավական փխրուն կառավարման համակարգ ունեցող և խիստ երերուն ուժային հավասարակշռության վրա ձևավորված գործող ստատուս-քվոյի տապալմանը՝ երկիրը մղելով համակողմանի ճգնաժամի տևական շրջափուլ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031