Տո´ այ խունվեյբիներ, դուք կին, երեխա, ծնող չունե՞ք: Դուք հասկանո՞ւմ եք, որ ներքաշելով մեր երեխաներին և ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, ներքաշում եք նաև հենց ձեր երեխաներին և ծնողներին: Դուք այրում եք ձեր նմաններին ներելու բոլոր կամուրջները: Չնայած համոզված եմ, որ ձեր պլաններում չկա Հայաստանում ապրելու որևէ նախադրյալ: Դուք փախչելու եք, հենց որ հասնեք ձեր նպատակին` Հայաստանը և Արցախը ոչնչացնելուն: Լավ իմացեք` չի ստացվելու, չեք փախնելու ու հատ առ հատ պատասխան եք տալու:
Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել միառժամանակ փակել մայրաքաղաք Բաքվի կենտրոնում գտնվող մետրոյի երեք կայարան՝ պայմանավորված քաղաքում ընդդիմության կողմից չարտոնված ցույցի անցկացմամբ:
«Առաջարկվել էր՝ ինչպես հարազատի, ահա, զավակս՝ առ Սահմանադրության նոր նախագիծ, որով ամեն ինչ փոխվում է՝ երկրի տերն է դառնում քաղաքացին։ Չէր ուզել, ուրեմն թող վեր ընկնի տեղը և ապրի նրանով, ինչով ուզում է։ Չի՛ կարելի իշխանության չարաշահմամբ փորձել հարցեր լուծել»,- հավելեց նա։
Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Սանտյագո և Չակաբուկո նահանգներում, որտեղ մետրոյի սակագների բարձրացումն անկարգությունների մեծ ալիք է առաջացրել:
Երեկվա մեր այս հրապարակումը, պարզվում է, ՀՀ Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանի մոտ ստեղծագործական ջիղ է բացել՝ իրեն բնորոշ բառամթերքով։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հրայր Թովմասյանի դուստրերի ու թոշակառու հորն ԱԱԾ հրավիրելու փաստը խորը և անմաքրելի հետք թողեց իշխանության ժողովրդավարական և բարոյական նկարագրի վրա։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Կատալոնիայի տարբեր քաղաքներում համընդհանուր գործադուլի ժամանակ ի հայտ եկած անկարգությունների հետևանքով տուժել է շուրջ 90 մարդ:
Հոկտեմբերի 14-ին Գյումրիում տեղի ունեցած «Զբոսաշրջության զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումի ժամանակ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը հրապարակեց իրենց հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց` Անկախության օրվա կապակցությամբ Շիրակի մարզկենտրոն այցելած 7000 զբոսաշրջիկներից ընդամենը 2100-ն են մնացել Գյումրիում…
Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը: Ուրեմն ԱԱԾ-ի պետ դառնալու հույսով ապրող ու «արարող» Միքայել Համբարձումյանը երեկ առավոտյան շուտ փրփրած հասել է գործի, շտապ ժողով է արել ու հանձնարարել, որ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը լրացում է ներկայացրել հոկտեմբերի 18-ին տարածած հաղորդագրությանը, որում պարզաբանել էր Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու հարցը:
Ասենք ու պացիենտը ջանքերդ գնահատեց և ԱԱԾ պետ նշանակեց: Ո՞նց ես կարծում, երկա՞ր ես աշխատելու այդ պաշտոնում, հետոյի մասին մտածե՞լ ես: Իսկ միգուցե մտածում ես, որ Վանեցյան Արթուրից ուժեղ տղա՞ ես: Չէ լուրջ, այդպե՞ս ես մտածում:
Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 19-ին կմեկնի Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը:
. «Վերջին շրջանում գնալով ավելի է ակտիվանում «Սասնա ծռերը»։
Չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանի որոշումը, որ իրենց ֆրակցիան չի մասնակցելու Հրայր Թովմասյանին վերաբերող հարցի քվեարկությանը, հեռահար էր, ոմանց կարծիքով` ապագայում վարչապետի պաշտոնի համար հայտ ներկայացնելու տեսանկյունից․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ եւ մինչեւ նոյեմբերի սկիզբը մնալու են այնտեղ: Իսկ ինչո՞ւ է ազատամարտիկների խումբը գնացել Արցախ:
Երեկ ամբողջ օրն իշխանական քարոզչամեքենան հաղթական շեշտադրումներով շրջանառում էր այն լուրը, թե Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ ստանալով 144 ձայն: Ընտրության այս արդյունքն իշխանական քարոզչամեքենան ամբողջությամբ վերագրում էր Հայաստանի «ժողովրդավարական» փոփոխություններին, երկրի հանդեպ վստահության աճին և իմիջի բարելավմանը:
Փորձագիտական կարծիքների համաձայն՝ հաջորդ թիրախը, որի դեմ կենտրոնացվելու է պետական ռեսուրսը, լինելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ում մեջ գործող իշխանությունը լուրջ մրցակից է տեսնում ապագա քաղաքական մրցապայքարում։
Ռուսական պետական «Gazprom» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է գազով լցնել «Թուրքական հոսք» գազամուղի առաջին հատվածի խողովակաշարը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Սրանք» անհույս էին ի սկզբանե»:
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել «Ռայքերս» բանտի վերացման պլանին, որը համարվում է ամենամեծ ուղղիչ հաստատությունն աշխարհում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու հարցի առնչությամբ։
Ցավոք, մինչ երեկ ԱԱԾ-ն զբաղված էր այս խիստ կարևոր հարցաքննություններով՝ տանիքի ու ավտոտնակի ծագումնաբանության բացահայտումով, ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջն ու այնտեղ տեղադրել Իլհամ Ալիևի՝ Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ տեսագրությունը: Արդյոք սա ազգային սպառնալիք չէ՞:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել վերականգնել 550 հազար նախկին դատապարտյալների իրավունքները նոր կայսեր գահակալման հանդիսությունների կապակցությամբ:
Ամենադաժան դասն այդ օրվա համար տրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Վարչապետը նրան մեղադրել է խորհրդարանի ներսում իրավիճակին չտիրապետելու, խմբակցության հետ պարբերաբար չաշխատելու, աշխատանքները պատշաճ չկազմակերպելու մեջ:
Վերջին տարիներին Լիբանանում ամենազանգվածային ցույցերը երկրորդ օրն է՝ շարունակվում են:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Դիլիջանից «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի տեղափոխման հարցն օրակարգում է:
«Գուցե պետք չէ շտապել ու նման օրենք ընդունել, գուցե ոչ հիմա, գուցե պետք է հիմա ուղղակի քննարկումներ սկսել, բայց պետք է անպայման անպատասխանատու խոսքը որոշակի պատասխանատվության ենթարկվի: Գծված սահմանը շատ հաճախ անցնում են մարդիկ, այսինքն՝ անցնում են քաղաքացիաիրավական կարգավորումներից դուրս հարցերի շրջանակ, այս դեպքում կարող է առաջ գալ քրեական պատասխանատվության անհրաժեշտություն»:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կհրաժարվեն իրավական պետությանը ոչ հարիր և դեպի ճգնաժամ տանող ընտրված գործիքակազմից»:
«Ցավոք սրտի, հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավ օրերը չեն ապրում: Այստեղ այսօրվա իշխանությունները լուրջ մտորելու տեղիք ունեն: Մենք պետք է Ռուսաստանի, ինչպես և՝ ցանկացած պետության հետ լինենք անկեղծ»: