«Մենք խնդիր ունենք վերահսկելու, թե ովքեր են դիտորդ դառնում, որովհետև, այնուամենայնիվ, կան անձինք, որ իրավունք չունեն դիտորդ լինել, օրինակ՝ թեկնածուն»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հելսինկի, որտեղ հուլիսի 16-ին տեղի կունենա միջազգային գագաթնաժողովներից դուրս նրա առաջին լիաֆորմատ հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով զոհվել է հանքի չորս աշխատող:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք է վերահաստատել, որ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում…»:
Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջիկա ընտրությունների համար առաջարկում են փոխել տարածքային հանձնաժողովների կազմը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարծում է, որ համաներումը իրավունք չէ, այլ արտոնություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալների՝ համաներում չստանալու դեպքում հացադուլ սկսելու սպառնալիքին, նա շեշտեց, որ համաներումն իշխանությունների, հասարակության քաղաքական կամքն է:
ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կքննարկի առաջիկա ընտրություններում դիտորդների անուն-ազգանունները պարունակող վկայագրեր տրամադրելու հարցը:
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հայտնել է, որ առաջիկա օրերին երկրում կվերացվի շուրջ 2 տարի գործող արտակարգ դրության ռեժիմը:
«Մենք անելու ենք այն, ինչ կարող ենք, որպեսզի խաղաղության ուղերձ հաղորդենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Փոփոխություն չի լինի շենգենի ձեռքբերման աշխատակարգերում, այն վճարումների իմաստով, որոնք նվազեցված են»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով խոսակցություններին, թե փոխվել են շենգեն ստանալու պայմանները:
Եվրամիությունը (ԵՄ) միշտ ԱՄՆ-ն կընկալի որպես բարեկամի՝ անկախ այն բանից, թե այդ երկրում ով է կանգնած իշխանության գլուխ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր էությամբ, աշխարհայացքով և գործունեությամբ լինելով ազգային քրիստոնյա կուսակցություն, խստագույնս դատապարտում է հայ տեսակի պահպանման, հզորացման և համայն հայության միասնության հիմքի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ օրեր շարունակ լկտի պահելաձև ցուցաբերող, ոտնձգություններ իրականացնող, Հայաստանում արևմտյան այլասերված բարքերը քարոզող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ապօրինի և անօրինական գործողությունները:
«Օրենքն այնքան էլ լավ չի նախատեսում, թե ինչ է նշանակում՝ առաջադրում, բայց այսօր ունենք առաջադրված մեկ թեկնածու, որն այսօր չի ընտրվելու, և ավագանին օրենքով սահմանված կարգով արձակվելու է»,- Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիվն առաջիկա ընտրություններում տեղամասային հանձնաժողովներում սահմանափակ չի լինի: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի որոշման մասին դիտորդական առաքելություն իրականացրած ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը:
«ԵՄ-ն սպասում է ՀՀ-ի ներսում և ՀՀ կառավարությա ներսում ԸՕ քննարկումների արդյունքներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ն պատրա՞ստ է աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում քննարկվող ԸՕ փոփոխություններին, ինչպես նախորդ Կառավարության դեպքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին Հելսինկիում աշխատանքային ծրագիրն սկսել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հանդիպմամբ:
«ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Այսօր տեղի ունեցած ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ ՀՀ քաղաքացին, որը հայտնվել է ադրբեջանական տարածքում, ունի առողջական խնդիրներ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի «անխոհեմության եւ հիմարության» պատճառով Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան երբեւէ:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մտադիր է ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու իր թեկնածությունը:
«Սա ճանաչողական հանդիպում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ խոսելով օրերս Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին։
Ինչպես հայտնի է, հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը համացանցում տեսաուղերձ է տարածել և հայտարարել, որ իր դեմ հետապնդում է սկսվել Ադրբեջան այցելելուց հետո։
«Հանրապետական կուսակցության անդամներն ինչպես միշտ են եղել դասալիք, այսօր նույնպես դասալիքի կարգավիճակում են, չեն եկել նիստին, թեպետ հենց իրենք էին քվեարկում, որ նիստն այսօր անցկացվի»,- այսօր Երևանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստին ներկա է ավագանու 5 անդամ` «Երկիր Ծիրանի» խմբակցության երեք անդամը, անկախ ավագանի Հայկ Պետրոսյանը և նիստը վարող Կամո Արեյանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում դիտել է ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությունը, ապա հետեւել է եզրափակիչ՝ Ֆրանսիա-Խորվաթիա խաղին:
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին քվորում չկար:
Հայկական կողմը Կարմիր խաչի միջոցով փորձում է քայլեր ձեռնարկել հայ քաղաքացուն Ադրբեջանից վերադարձնելու համար։
Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային «S-400» ՀՕՊ համակարգերի գնումը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար։ Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Թոդ Վոլտերը։
Երանի Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ երեսը» գիրքը տպագրված լիներ մինչ թավշյա հեղափոխությունն ու այն կարդացած լինեինք: Անձամբ եթե կարդացած լինեի այս գիրքը, մարտին սկսված «Քայլ արա, մերժիր Սերժին» կարգախոսին ոչ մի վայրկյան չէի կասկածի, կարծում եմ՝ ոչ միայն ես: