Բաժիններ՝

Կրասնոդարը հաղթեց. Սպերցյանը` գոլային փոխանցման հեղինակ

«Կրասնոդարը» հաղթանակ է տարել Գրոզնու «Ախմատի» նկատմամբ Ռուսաստանի պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 11-րդ տուրի խաղում: Հանդիպումը, որն անցկացվել է Կրասնոդարում, ավարտվել է 2:0 հաշվով. տեղեկացնում է Armsport-ը:

Գոլերը խփել են Ջոն Կորդոբան ու Դիեգո Կոստան: Առաջին խաղակեսի վերջնամասում «Ախմատի» հարձակվող Գեորգի Մելքաձեն չի իրացրել 11-մետրանոցը:

85-րդ րոպեին «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգը կարմիր քարտ է ստացել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ ագրեսիվ խաղի համար. նա ուսով բախվել է Սպերցյանին:

Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստը մասնակցեց խաղին, դարձավ գոլային փոխանցման հեղինակ և փոխարինվեց 88-րդ րոպեին։

Հաջորդ տուրում «Կրասնոդարը» հոկտեմբերի 18-ին հյուրընկալվելու է Մախաչկալայի «Դինամոյին»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս