«Դա է հիմնահարցը, որը հացադուլով չէ որ պետք լուծվի». Արտակ Զեյնալյանը՝ համաներման մասին

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարծում է, որ համաներումը իրավունք չէ, այլ արտոնություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալների՝ համաներում չստանալու դեպքում հացադուլ սկսելու սպառնալիքին, նա շեշտեց, որ համաներումն իշխանությունների, հասարակության քաղաքական կամքն է:

«Արդյո՞ք ՀՀ ժողովուրդը, իրավունքի խախտման, հանցագործության զոհերը պատրաստ են ներել իրենց իրավունքները ոտնահարած անձանց: Դա է հիմնահարցը, որը հացադուլով չէ որ պետք լուծվի»,- ասաց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ համաներումը արտոնություն է, շնորհ, որը պետք է տա հասարակությունը: «Եթե գա դրա ժամանակը, հարցը կքննարկվի»,-եզրափակեց նախարարը:

Օրերս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալներ դիմել են Հայաստանի հանրային ռադիո` նշելով, որ հացադուլ կսկսեն, եթե մինչև հուլիսի 18-ը համաներում չիրականացվի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031