Երևանի ավագանու նիստն ընդմիջվեց. ներկա է ավագանու 5 անդամ
Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստին ներկա է ավագանու 5 անդամ` «Երկիր Ծիրանի» խմբակցության երեք անդամը, անկախ ավագանի Հայկ Պետրոսյանը և նիստը վարող Կամո Արեյանը։
Վերջինս հայտարարեց, որ քվորում չկա, այդ իսկ պատճառով ավագանու նիստն ընդմիջվում է 30 րոպեով։
Հիշեցնենք, որ ավագանու այսօրվա նիստին կայանալու էր քաղաքապետի արտահերթ ընտրություն, որի միակ թեկնածուն «ԵԾ» խմբակցության ղեկավար Զարուհին Փոստանջյանն է։
«Ելք» եւ «ՀՀԿ» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու ավագանու նիստին եւ թեկնածու չեն առաջադրելու։