Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայրի տարածք

Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայրի տարածք՝ ճեղքելով երկաթե արգելապատնեշները։ Ցուցարարները դեմ են «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ ինտեգրումը կասեցնելու որոշմանը. տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։

Այսօր Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Իշխող «Վրացական երազանքը» ստացել է քվեների ավելի քան 70 տոկոսը։ Ցուցարարները դեմ են «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ ինտեգրումը կասեցնելու որոշմանը։ Շատերը ցույցի են դուրս եկել ԱՄՆ–ի և Եվրամիության դրոշներով։

Հատուկջոկատայինները ցուցարարների դեմ ջրցան մեքենա են կիրառել։ Միաժամանակ, ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության չորս թեկնածուներ դուրս են եկել կուսակցությունից՝ չցանկանալով աջակցել ղեկավարության բռնի գործողություններին: Նրանց թվում են Արթուր Տոնականյանն ու Վլադիսլավ Անանիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031