Եթե մենք ձեզ տանք ձեր ուզած մարմինը, արդյոք կկարողանա՞ք այն պահել. հայտնի վիրաբույժը՝ գեղեցկանալ ցանկացողներին

168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրն է պլաստիկ վիրաբույժ, «Հայաստանի պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժների» ասոցիացիայի նախագահ Էդգար Հայրապետյանը։

– Պլաստիկ վիաբույժ դառնալու որոշումս կայացրեցի շատ պատահական՝ վերջին վայրկյանին. Կլինկական օրդինատուրա դիմելու համար գրված ամենավերջին դիմումն իմն էր։

– Բժշկի մասնագիտությունն ընտրեցի, որովհետև ավելի շատ մարդասիրական մասնագիտություն էր: Նշեմ, որ մեր ամբողջ ցեղում բժիշկ չենք ունեցել։

Կարդացեք նաև

– Կյանքում բոլոր որոշումներս կայացնում եմ շատ արագ՝ միանգամից. թերևս, միայն հագուստի ընտրության հարցում եմ շատ երկար մտածում։

– Իմ մոտիվացիայի աղբյուրը ընտանիքիս հանդեպ ստանձնած պատասխանատվությունն է, ծնողներս, երեխաներս։

– Հայաստանում ամենաշատը քթի պլաստիկ վիրահատություններ են կատարվում, քթին հաջորդում են կրծքերը, հարաճուն տեմպ են վերցրել նաև մարմնի պլաստիկայի վիրահատությունները։

– Պլաստիկ վիրաբույժը պետք է կարողանա անպայման գնահատել պացիենտի հոգեբանական վիճակը։ Չեմ ասում, որ պլաստիկ վիրաբույժը պետք է հոգեբանի կրթություն ունենա, բայց պետք է գոնե կարողանա բուժառուի հոգեբանությունը հասկանալ։

– Բարդույթը վերացնելու ամենակարճ ուղին պլաստիկ վիրաբուժությունն է։ Ես միշտ ասում եմ՝ մենք ամենակարճ ճանապարհն ենք՝ անցանկալի մարմնից դեպի ցանկալի մարմին, կնճիռներից դեպի անկնճիռ մաշկ։ Բայց միաժամանակ կրկնում եմ՝ եթե մենք ձեզ տանք ձեր ուզած մարմինը, արդյոք կկարողանա՞ք այն պահել։

– Հայաստանում այսօր գրանցված 114 պլաստիկ վիրաբույժ կա, որոնցից լիզենզավորված աշխատում է 106-ը։ Լավ կամ վատ պլաստիկ վիրաբույժ փնտրելիս պետք է անպայման խորհրդատվության գնալ մի քանիսի մոտ, հետո ուսումնասիրել սոցիալական ցանցում տվյալ վիրաբույժի արած աշխատանքները։

– Պացիենտնե՞րն են թելադրում ճաշակ, թե՞ վիրաբուժությունն է ձևավորում այդ ճաշակը՝ հարցին ի պատասխան՝ կասեմ՝ սա հավի և ձվի պատմությունն է։

– Պլաստիկ վիրաբուժության դեպքում չի կարելի ասել՝ ժամանակի թրենդ, կա չափի զգացողություն և ճիշտ վիրահատություն։ Պլաստիկ վիրաբուժությունը մոդային հետևելու մասին չէ։ Պլաստիկ վիրաբուժությունը նաև բիզնես չէ։

– Ինչո՞ւ են պլաստիկ վիրահատությունների ենթարկված աղջիկները նման միմյանց. սա սխալ հարց է, որովհետև նման չեն։ Պլաստիկ վիրահատությունը նրանց չի նմանեցնում, նմանեցնում են լցված շուրթերը, միանման հոնքերը և սոցիալական ցանցերը։

Վերջում ներկայացնում ենք Էդգար Հայրապետյանի հարցը հաղորդաշարի հաջորդ հյուրին. «Ինչպես կարելի է նպաստել, որ Հայաստանում բժշկական տուրիզմը զարգանա»։

Հարցազրույցն ամվողջությամբ՝ տեսանյութում

Հաղորդաշարի նախորդ թողարկումը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս