
Ջեյքոբ Էլորդին կարող է դառնալ հաջորդ Ջեյմս Բոնդը

Amazon MGM-ը Դենի Վիլնյովի առաջիկա ֆիլմում նոր Ջեյմս Բոնդի դերի համար դիտարկում է Ջեյքոբ Էլորդիին։ Այս մասին հաղորդում է World Of Reel պորտալը:
Այնուամենայնիվ, դերասանի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Վիլնյովը, իսկ ընտրությունը կսկսվի միայն 2026 թվականին։
Նախկինում հաղորդվում էր, որ պրոդյուսերները նոր Բոնդի դերի համար դիտարկում են 30 տարեկանից փոքր անհայտ բրիտանացի դերասանի։ Պատճռաը երկարաժամկետ պայմանագիր կնքելու հնարավորությունն է։ Թե արդյոք Էլորդին ունի՞ այդ հնարավորությունը, դեռ պարզ չէ։