«ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ընտրական օրենսգրքի փոխություններին». Սվիտալսկի

«ԵՄ-ն սպասում է ՀՀ-ի ներսում և ՀՀ կառավարությա ներսում ԸՕ քննարկումների արդյունքներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ն պատրա՞ստ է աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում քննարկվող ԸՕ փոփոխություններին, ինչպես նախորդ Կառավարության դեպքում:

Դեսպան Սվիտալսկին ասաց, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ վարչապետին ասել են հետևյալը, որ պատրաստ են աջակցել առաջիկա ընտրություններում:

Ըստ նրա, իհարկե, ակնկալիքները ԵՄ աջակցության հետ կապված կորոշվեն ինքնիշխան կերպով ՀՀ-ի կողմից: «Մենք սպասում ենք այս քննարկումների արդյունքներին, մեր նախնական շփումները ՀՀ կառավարության հետ սկսել ենք, հավանական դրամաշնորհատուների հետ սկսել ենք, առաջին հերթին մենք ակնկալում ենք ներքին քննարկումների արդյունքները և՛ կառավարության, և՛ խորհրդարանի շրջանակներում, բացի դրանից, մեզ պետք է տրվի ուղերձ՝ ինչպես անել:

Մեզ համար հեշտ գործ չէ, որովհետև հասկանում ենք, որ վաղ ընտրությունները հեռավոր ապագայում չեն լինելու, որ տեղի են ունենալու, որպեսզի մոբիլիզացնենք աջակցությունը՝ չմոռանալով ԵՄ ժամանակատար ընթացակարգերը, դա մարտահրավեր է: Մենք վճռական ենք իրականացնել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների տված խոստումները»,-  նշեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս