Չինաստանի իշխանությունները դեմ են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին եւ կշարունակեն մեացնել այդ մերձավորարեւելյան երկրրի հետ համագործակցությունն առեւտրի եւ տնտեսության բնագավառում:
Ազգային անվտանգության ծառայության սեղանին ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ մեծ ծավալի նյութեր կան: Լրագրողների հետ ճեպազրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին, թե արդյոք կրկին ՀՀԿ շրջանակների՞ց են այդ մարդիկ, Վանեցյանը պատասխանեց. «Կարող են լինել և՛ ՀՀԿ, և՛ այլ շրջանակներից»։
«Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։
«Էդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չի՝ այն պարզ պատճառով, որ Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քույրը տղա չունի։ Ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն, այնուամենայնիվ»:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպում քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնվել է օգնել ԿԺԴՀ-ի իրադրության լուծման գործում:
Կանադայի ռազմածովային ուժերի HMCS Ville de Quebec ֆրեգատը Միջերկրական ծովում մարտական հերթապահությունում կփոխարինի HMCS St. John’s ֆրեգատին, որը վերջին կես տարում այստեղ է գտնվում ՆԱՏՕ-ի միավորումների կազմում:
Վաշինգտոնում ձերբակալված 29-ամյա Մարիա Բուտինային երկուշաբթի օրը մեղադրանք է առաջադրվել լրտեսության, մասնավորապես՝Ռուսաստանի կառավարության գաղտնի գործակալը լինելու համար:
«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, դա ես համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների և ընդդեմ ՀՀ ինքնիշխանության»,- ասաց Ն.Փաշինյանը:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 18-ին ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո գումարված կայուն զարգացման վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական ֆորումին:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) հարցաքննության կանչված, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 1998-1999 թվականներին Պաշտպանության նախարարությունից բնակարան է ստացել՝ որպես կարիքավոր սպա:
Ճապոնիայի նավթընկերությունները պատրաստվում են Իրանից նավթի ներմուծման լիակատար դադարեցմանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարինե Ավետիսյանը ապրիլին նշանակվեց այս պաշտոնում: Մինչ այդ նա զբաղեցնում էր կառավարության աշախատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է անցկացնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում արդեն նշվել է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մաքսային վարչությունում, մեղմ ասած, ոչ այնքան միանշանակ կադրեր են նշանակվում, կամ շարունակում են աշխատել հին կոռումպացված կադրերը:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Աարարտ Միրզոյանն այցելել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կենտրոնակայան՝ հանդիպելով ՄԱԶԾ ղեկավար Աքիմ Շտայների հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանն օրերս, «օրենքի տառին համապատասխան», դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մեղադրելով Սերժ Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին եւ Կառլոս Պետրոսյանին՝ հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, իսկ իր անձին եւ ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մեջ։
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում Բարձրաստիճան քաղաքական ֆորումի ընթացքում ներկայացրել է Կամավոր ազգային զեկույցը:
Թուրքիայում հուլիսի 19-ից դադարեցվել է շուրջ երկու տարի շարունակված արտակարգ դրության ռեժիմը:
Բրազիլիայի Բարձրագույն ընտրական դատարանը մերժել է երկրի՝ դատապարտված նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի՝ հոկտեմբերին բարձրագույն պետական պաշտոնի համար վերստին իր թեկնածությունը քվեարկության դնելու հնարավորությունը վաղօրոք մերժելու պահանջով հայցը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Մինչ հասարակության ուշադրությունը սևեռված է ներքաղաքական խնդիրներին, բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել արտաքին ճակատում և սահմանին:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հուլիսի 18-ին հանդիպում ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:
Իսպանիայի Iberia ավիաընկերությանը պատկանող Airbus A340-642-ն արտակարգ վայրէջք է կատարել Մեքիկոյի մայրաքաղաքում:
Հուլիսի 18-ին՝ ժամը 21:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր:
«Կարծում եմ` ԵՄ-ի դիրքորոշումը նման իրավիճակներում շատ պարզ կերպով շարադրել է դեսպանը, դրանից ավելի ջերմ մոտեցում չէր կարող լինել: ԵՄ-ն բաց է քննարկումների համար»:
«Նման հանդիպումների ընթացքում ուղղակիորեն կարող է շրջանցվել ԼՂ հակամարտությունը, իսկ անուղղակիորեն` ոչ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը:
Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված ցանկացած կառուցողական շփում կողմերի միջեւ:
Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանության արժանացրեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
Նախագահ Դոնալդ Թրամփը գոհ է մնացել Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումից: Իր թվիթերում Թրամփը գրել է, որ Պուտինի հետ հանդիպումն ավելի լավն էր քան նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ բանակցությունները:
168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ պարզելու համար, թե թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցասրահի բացման արարողությունը ե՞րբ է տեղի ունենալու, և ինչպե՞ս է նա վերաբերվում հնչող քննադատություններին, որ նման ցուցահանդես կազմակերպելը «բոլշևիկյան մոտեցում» է, որ Պատմության թանգարանում նման ցուցահանդես կազմակերպելն անընդունելի է։