««Ելքին» ու ՀՀԿ-ին հարցրեք, թե ինչու են միմյանց միացել». Զարուհի Փոստանջյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մտադիր է ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու իր թեկնածությունը:

Այս մասին Փոստաջյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի խոսքով, ամեն բան կախված է լինելու երևանցիների քաղաքացիական դիրքորոշումից:

«Այս պահին էլ մենք վիճարկում ենք այս ավագանու ընտրական կարգը: Շուրջ մեկ տարի առաջ Տարոն Մարգարյանի շտաբում մենք ընտրակեղծարարություն բացահայտեցինք, որին, սակայն, ընթացք չտրվեց: Ավելին՝ մեր նկատմամբ բռնություն  կիրառվեց: Ինձ երևանցիները պետք է ընտրեն, նրանց կամքը և ցանկությունն է քննարկվում: Սա արտահերթ գործընթաց է, հետևաբար՝ ամեն ինչ լուծվում է արտահերթ ընթացակարգերով: Մենք մասնակից ենք լինելու այդ բոլոր գործընթացներին: Այսօրվանից մենք ցույց ենք տալիս մեր քաղաքական դիրքորոշումը և ասում, որ մենք փոխելու ենք ամեն ինչ»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Հարցին՝ «Ելքն» ու ՀՀԿ-ն քվորում չապահովեցին, այդ հանգամանքն ինչպե՞ս է գնահատում, Փոստանջյանը պատասխանեց. «Իրենց ուղղեք հարցը, իրենց հարցրեք, թե ինչու են միմյանց միացել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս