
Փաշինյանի նմանակների հիբրիդը. Ով ականջ ունի՝ կլսի, ով ստամոքս ունի՝ կմարսի

Հայաստանի իշխանությունը սիրում է օգտագործել «հիբրիդային պատերազմ» եզրույթը՝ դրա տակ նկատի ունենալով հիմնականում Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կատարվող թաքնված քայլերը: Եթե ժամանակին դա միայն ներքին լսարանի համար նախատեսված քարոզչական պատում էր, ապա հիմա անխնա կիրառվում է նաև Հայաստանից դուրս՝ ՄԱԿ-ից մինչև Եվոպայի Խորհրուրդ:
«Հիբրիդային պատերազմ» հասկացությունը կիրառվում է այն դեպքերում, երբ դիմակայության ժամանակ հակառակ կողմը կիրառում է միանգամից մի քանի միջոցներ՝ ռազմականից՝ մինչև տեղեկատվական, ահաբեկչականից՝ մինչև ապատեղեկատվական, և այլն:
Այդ բոլոր չափանիշները մեկին-մեկ հապատասխանում են այն քաղաքականությանը, որը Փաշինյանի իշխանությունը վարում է սեփական քաղաքացիների հանդեպ:
Փաշինյանն՝ ինքը, հիբրիդայնության քայլող մոնումենտ է, քանի որ լավագույնս կարողանում է միաձուլել, համակցել անհամակցելին ու դա հասցնել պետական քաղաքականության մակարդակի:
Փաշինյանական քաղաղաքականության հիբրիդային բնույթի մասին վկայող օրինակները բազմաթիվ են: Բայց ամենացայտուն կերպով դրանք արտահայտվում են քարոզչության մեջ, որի շրջանակներում լավագույնս համատեղվում են ճշմարտությունն ու սուտը, փաստն ու մեկնաբանությունը, օբյեկտիվ իրականությունն ու կոնյունկտուրային գնահատականը:
Բոլոր այդ համադրությունների արդյունքում Փաշինյանի սեփական ու իշխանական ուղեղում ծնվում և որպես քաղաքացիների դեմ պայքարի գործիք՝ օգտագործվում է այն, ինչն անվանում են կիսաճշմարտություն:
Օրինակները՝ մեկը մյուսից ցցուն: Ասենք, նա հայտարարում է՝ «Հյաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է հաստատված»:
Առաջին հայացքից՝ ճշմարտություն է այնքանով, որքանով որ հայտարարության պահին ռազմական գործողություններ չեն ընթանում: Բայց իրականում սուտ է, որովհետև նրա ներկայացրած «հաստատված խաղաղությունը» փաստող որևէ առարկայական ապացույց չկա:
Վաշինգտոնյան հռչակագիրը հաշիվ չէ, որովհետև դա որևէ իրավական ուժ չունեցող թղթի կտոր է:
Կամ՝ նա ասում է, թե իր կառավարությունը կատարել է 2021թ. ընտրություններում ներկայացված կառավարության ծրագրի «մեծագույն մասը»: Զրո փաստական հիմք, ընդամենը մեկնաբանություն ու գնահատական սեփական ծրագրի տապալումն արդարացնլու համար:
Շատ ավելի գարշելի են Արցախի հայկականության, ավելի ճիշտ՝ «ոչհայկականության» մասին նրա մտավարժանքները:
Երեքհազարամյա հայկական Արցախը նրա խոսույթում «ադրբեջանանում» է Ալմաաթիի հռչակագրի կիսատ վկայաբերմամբ՝ առանց նեկայացնելու Հայաստանի վերապահումները, որոնք մայր հռչակագրից կարևոր են:
Փաշինյանի հիբրիդայնությունը թեմատիկ սահմանափակումներ չունի, նա սուտն ու ճշմարտությունը, փաստն ու մեկնաբանությունը զուգակցում է, երբ պետք է ու ինչի մասին, որ պետք է:
Ասենք, հարցնում են իր իսկ ավտոշարասան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու մասին, հայտարարում է՝ դա ոչ թե իր ավտոշարասյունն է, այլ վարչապետի ավտոբուսը:
Հիշեցնում են՝ հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», նետում է՝ ժամանակին «հայրենասիրության սխալ մոդելի կրող եմ եղել»:
Կենցաղում, առօրյա հարաբերություններում նման վարքագիծ ունեցողներն արագ ու հեշտորեն հայտնաբերվում են շրջապատի կողմից՝ որակվում որպես խաբեբա, սուտասան ու հայտնվում սոցիալական տիրույթի լուսանցքում:
Փաշինյանը, սակայն, այդ նույն լուսանցք է մղել հասարակության այն հատվածին, որն առողջ սոցիումում մերժում է իր նմաններին՝ անգամ ամենապարզ հարաբերություններում:
Իսկ հանրության մյուս՝ հիբրդային հարձակման ենթարվող հատվածը դեռևս շարունակում է թվացյալ երջանկությունը, քանի որ այդ հատվածի համար քաղաքականությունը սկսվում և ավարտվում է իրեն հաճելի կիսաճշմարտությունների սպառմամբ: Իսկ դրանց ընկալման համար էլ օգտագործվում է ոչ թե ականջի ու ուղեղի, այլ լսողական ու մարսողական համակարգերի համադրությունը՝ հիբրիդը:
Նիկոլ Փաշինյանը՝ կախված իրավիճակից, հանդես է գալիս ամենատարբեր կերպարների հիբրիդներով:
Բայց նրա ամենագլոբալ հիբրիդայնությունը ներքին ընդդիմախոսների հետ հարաբերություներում գիշատիչի ու արտաքին լսարանում միջատի կերպարների համադրությունն է, որը երբեմն տպավորություն է թողնում, թե Փաշինյանի փոխարեն հանդես է գալիս նրա նմանակը:
Հարություն Ավետիսյան