
«Թրամփի ուղին» չի կարող լինել կենսունակ նախագիծ, եթե «չընկնի» Վրաստանը. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան ալիքում գրում է.
«Վրաստանում «նավակը ճոճելու» հերթական փորձն է, որի առիթը ՏԻՄ ընտրությունն է: Փորձերն իհարկե չեն դադարելու: Վրաստանը հիմնարար նշանակության կետ է Կովկասում և Սևծովյան ավազանում: Եվրաատլանտյան ուլտրագլոբալիզմը այդ կետը հեշտությամբ չի հանձնելու, չի հրաժարվելու այդ կետից:
Թրամփը առայժմ գոնե հրապարակավ «անհաղորդ» է, չնայած Վրացական երազանքը տևական ժամանակ փորձում է իր վրա հրավիրել նրա ուշադրությունը:
Միևնույն ժամանակ, դիցուկ Թրամփի ուղղին ըստ էության իր ռազմավարական-ռազմաքաղաքական նշանակության իմաստով չի կարող լինել կենսունակ նախագիծ, եթե «չընկնի» Վրաստանը: Հետևաբար, նրանք, ովքեր Թրամփի սեղանին են դրել այդ «ուղին», նրա սեղանից էլ «հետռացնում» են թերևս Վրաստանի թեման:
«Թրամպի ուղի» անունն է միայն, իրականում այն նախորդ՝ դեմոկրատական վարչակազմի նախագիծն է, որը հմտորեն «իրագործվել» է՝ Թրամպի «սիրամարգությունը» հաշվի առնելով»: