Բժիշկը զգուշացրել է քնելու ամենատարածված դիրքերից մեկի վտանգների մասին

Արյունաբան Մանուել Վիսոն զգուշացրել է քնելու ամենատարածված դիրքից մեկի վտանգների մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Infosalus-ը։

Վիսոն բացատրել է, որ, ընդհանուր առմամբ, կարելի է քնել ցանկացած հարմարավետ դիրքով։ Սակայն կան բացառություններ։ «Դեմքով դեպի ներքև քնելը մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծում ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածների համար»,- զգուշացրել է նա։

Բժիշկը հղի կանանց խորհուրդ է տվել քնել ձախ կողքի վրա: Ողնաշարի խնդիրներ ունեցողները պետք է գիշերը քնեն մեջքի վրա՝ ոտքերի տակ բարձ դնելով։

Եզրափակելով՝ քնի որակը բարելավելու համար Վիսոն խորհուրդ է տվել սենյակում հարմարավետ ջերմաստիճան սահմանել, քնելուց առաջ խուսափել գաջեթներից, անջատել լույսի բոլոր աղբյուրները և երեկոյան խուսափել ծանր ու ճարպոտ սնունդից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031