Բաժիններ՝

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Էրլինգ Հոլանդին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով, հաղորդում է El Nacional-ը։

Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան նպատակ ունի ուժեղացնել թիմի կազմը։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է մոտ 125 միլիոն եվրո։ Այն ֆինանսավորելու համար «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ռոնալդ Արաուխոյին, Դանի Օլմոյին եւ Ֆերմին Լոպեսին։

Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը մասնակցել է 8 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։ Նրանից թանկ է միայն «Բարսելոնայի» 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը՝ 200 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս