Ֆինլանդիայի կառավարությունը որոշում է ընդունել չորս օրով հսկողություն սահմանել Եվրամիության երկրների հետ սահմաններին՝ Հելսինկիում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման պատճառով:
«Սա հայկական ոգու թռիչքն է, որ վերջին ամիսներին միասին ապրեցինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով թավշյա հեղափոխության մասին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Եթե Արցախում լինեն սրացումներ, դա կլինի ոչ թե խանդից կամ բարկությունից, այլ Ռուսաստանի ազգային շահերից, որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում խնդիրներ կան»:
Իրանցի զինվորական խորհրդականները Սիրիայից եւ Իրաքից կհեռանան, հենց որ այդ մասին Թեհրանին խնդրեն այդ երկրների կառավարությունները:
Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն ընտրվել է ազգային ժողովի նախագահ։ Թուրքիայի խորհրդարանում տեղի էր ունեցել քվեարկություն, որով պիտի հայտնի դառնար մեջլիսի նախագահի անունը։
Այսօր Ազգային ժողովում շարունակվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումը։ ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենք առաջարկում են վերացնել այն սահմանափակումը, որ միասին կոալիցիա կարող են կազմել առավելագույնը երեք ուժեր։
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնական կայքէջում հուլիսի 11-ին հրապարակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Արցախում և Ադրբեջանում պատմության և մշակույթի հուշարձանների վիճակի վերաբերյալ։
Ադրբեջանի իրավապահները հուլիսի 13-ի գիշերը բացահայտել և վնասազերծել են հուլիսի 10-ին ոստիկանների հետ բախման ժամանակ 2 բարձրաստիճան ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձանցից մեկին՝ Ռաշադ Բեյուքիշիևի:
Ամերիկյան Time պարբերականը խոսել է 4 հայտնի գործիչների հետ, ովքեր իրենց երկրներում պայքարել են հանուն ժողովրդավարության ու ովքեր պատմել են, թե ինչն է իրենց դրդել գնալ նման քայլի:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհամբերությամբ է սպասում Brexit-ի շուրջը բանակցություններին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Սիրիայում գտնվող «Հմեյմիմ» ավիաբազայում հուլիսի 12-ին վայրէջք է կատարել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որով Հայաստանից տեղ է հասցվել ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն, մասնավորապես բրինձ, հնդկաձավար, ձեթ:
Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանություն:
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեի խորհրդական Ալի Աքբար Վելայթին հայտնել է, որ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներն առաջիկայում Սիրիայի հարցով հանդիպելու են։ Հանդիպումը կայանալու է Թեհրանում։
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Բազմադարյա Հայ ժողովուրդը, որն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, կանգուն և ամուր է եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մշտարթուն ջանքերի շնորհիվ»:
Ճապոնիայում սաստիկ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 204-ի
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 13-ին Վարշավայում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ կառավարության ԸՕ-ի բարեփոխման «մասնագիտական» հանձնաժողովը սեփական տեսլականով օրենսգիրքն է վերաձեւում, ՀՀԿ-ն դրան զուգահեռ մտածում է, թե ինչպես զրոյացված վարկանիշը փրկի ու պատշաճորեն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանը շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել շաքարավազ ներմուծողների մեջ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ձգտում է կառուցելու «նորմալ պետություն»: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չի բացառվում, որ Երեւանն իր 2800-ամյակը տոնի առանց քաղաքապետ. Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է ներկայացրել: Երեկ էլ Երեւանի ավագանին որոշեց քաղաքապետի նոր ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Մուլտի գրուպի» անվտանգության տնօրենի պաշտոնում Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակելը պատահական չէ։
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թավշյա հեղափոխության ժամկետները հաստատ համաձայնեցրած չէին Հիդրոմետ ծառայության հետ: «Բա դա անելու բան է՞ր» հարցն առաջին հերթին լրատվամիջոցներին է հետաքրքրում: Այս օրերին բոլոր լրատվամիջոցների ղեկավարները նախորդ տարիներին ճարահատյալ արձակուրդ էին ուղարկում իրենց աշխատակիցներին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում մոտեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ շնորհավորել նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Ընտրական օրենսգիրքն այնպիսի փաստաթուղթ է, որը պետք ընդունելի լինի քաղաքական լայն շրջանակի համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է միջազգային գործընկերների գնահատականի մասին Հայաստանում մայիսին տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2-րդ նախագահ Ռոբեր Քոչարյանին՝ մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրելու մասին հարցին:
Վրաստանում տաքսիների, ուսումնական մեքենաների վարորդներն ու դայակները կկարողանան գրանցել իրենց գործունեությունը որպես միկրոձեռենարկատիրություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նիկոլոզ Գագուան: