Բաժիններ՝

«ԵՄ-ն միշտ ԱՄՆ-ը կընկալի որպես բարեկամի». Մոգերինի

Եվրամիությունը (ԵՄ) միշտ ԱՄՆ-ն կընկալի որպես բարեկամի՝ անկախ այն բանից, թե այդ երկրում ով է կանգնած իշխանության գլուխ: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստին ժամանելուց հետո:

«ԱՄՆ-ը եղել Է եւ կլինի մեր բարեկամը: Վարչակազմի փոփոխումը չի վերացնում բարեկամությունը: Ես հուսով եմ, որ Միացյալ Նահանգների վարչակազմն էլ պարզորոշ պատկերացում ունի բարեկամների մասին»,- ասել է նա: Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կտրուկ վատթարացան այսպես կոչված «առեւտրական պատերազմի» պատճառով, որը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

Վաշինգտոնը վերջին ամիսներին ներմուծման մաքսատուրքեր է սահմանել մի ամբողջ շարք անուն ապրանքների համար, որոնք ԱՄՆ-ի շուկային են մատակարարում Եվրամիությունը, Չինաստանը եւ այլ երկրներ: ԱՄՆ-ի այդ հովանավորական քայլերը հրահրել են պատասխան միջոցների կիրառում եւ փորձագետներին հարկադրել նախազգուշացնելու գլոբալ «առեւտրական պատերազմի» ծագման սպառնալիքի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս