«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կադրային նշանակումները լուրջ դժգոհության պատճառ են դառնում համակարգում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ԱԻՆ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչությասն պետ է նշանակել 20-22 տարեկան երիտասարդ Անդրանիկ Ջանոյանին, ով Արեւելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի որդին է:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախորդ տարի նոր անշարժ գույք է ձեռք բերել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ձերբակալելուց առաջ, երբ ոստիկանությունը մտել է «Շանգրի Լա»՝ բոլորին պառկեցրել գետնին եւ սկսել Էդոյին փնտրել, որն այդ պահին եղել է իր տանը, Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ասել՝ «առավոտը Էդոն կգա քո մոտ», ինչին Օսիպյանը պատասխանել է. «Ոչ, հենց հիմա»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ երկարամյա ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը ԱԱԾ վերջին զարգացումներից տագնապած՝ որոշել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը վաճառել ռուսական բանկերից մեկին եւ լքել Հայաստանը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոյի հետ՝ փորձագիտական կարծիքը շատ արագ տալու առնչությամբ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս խմբագրություն դիմած քաղաքացիները դժգոհում էին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում բարձրացել են ծառայությունների գները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Եվրոնյուզին» տված հարցազրույցը:
«Փաշինյանը հույս ունի հայտարարությունները գործի վերափոխել՝ ակնկալելով ուժեղ քայլեր եվրոպացիներից: Բայց Հայաստանի վարչապետին 3 հանգամանք է խոչընդոտում»:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի մոտ իշիալգիայի նոպա է եղել։ Այդ մասին, ըստ ria.r-ի՝ հայտնել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը՝ մեկնաբանելով Յունկերի՝ ավելի վաղ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գալա ընթրիքին «հարբած» ներկայանալը:
Ընտրությունների ժամանակ հեռուստաքարոզարշավները բոլորի համար մատչելի են, բացի լսողության խնդիրներ ունեցողներից. առաջարկվում է ընտրական քարոզարշավների ժամանակ օրենսդրորեն սահմանել ժեստերի լեզվի թարգմանության պահանջը:
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանը դուրս է եկել խմբակցությունից և Հանրապետական կուսակցությունից:
Նրա խոսքով՝ փաթեթը կարող է մեծանալ, կարող է փոքրանալ, խնդիրը որակական բարեփոխումների մասին է, որ դրանք նաև լինեն անշրջադարձելի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ժամանակ կհրապարակի Երևան քաղաքի այն տեղամասերի հասցեները, որոնք ավելի մատչելի են ֆիզիկական դժվարություններ ունեցողների համար:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եղած ձևակերպումներին այս պահին կգերադասեմ չանդրադառնալ, քանզի՝
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով:
Արցախի արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատում Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
«Եթե հանրությունն այս զարթոնքից հետո նոր դեմքեր չի տեսնում, հնարավոր է, որ իր մոտ առաջանան որոշակի դժգոհություններ: Օրինակ՝ ասում են՝ դեմքերը, որոնք 20-25 տարի աշխատել են համակարգում, ինչո՞ւ են պաշտոն ստանում: Ես ունեմ իմ տեսլականը, մտածելակերպն այդ առումով»:
«Կարծում եմ՝ նոր կոչվող մեր Հայաստանում այս ժամանակավոր, անցումային շրջանում շատ ճշգրիտ, բարեհաջող արտաքին քաղաքականություն է վարվում, ու պետք է զորակցել դրան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ Կառավարությունը չի փորձում պարտադրել իր դիրքորոշումն այլ քաղաքական ուժերին: «Ընտրական օրենսգրքի» շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլպ Համոնդը հուլիսի 13-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստում ներկայացրել է Լոնդոնի դիրքորոշումը հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու շուրջը բանակցությունների (Brexit) ֆինսական եւ բանկային կողմի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան խոստովանել է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր դաշնակիցներն են հուլիսի 12-ին հարվածներ հասցրել Սիրիայի Դեյ Զորի նահանգում՝ Իրաքի սահմանից ոչ հեռու, ինչի հետեւանքով զոհվել է տասը մարդ:
Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի կողմից իբր ապօրինի գործողություններ իրականացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումները շարունակվում են:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԱԾ վերջին բացահայտումները համարում է ուշացած, բայց՝ դրական։
Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայազգի գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության և այլ ոլորտներում: