 
                        Բելառուսում ևս հինգ ուսանողի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առաջին թեստը
 
                                    Բելառուսի պետական համալսարանի հինգ ուսանողի մոտ հաստատվել է կորոնավիրուսի նախնական թեստը: Այժմ հավելյալ հետազոտություններ են արվում: Այս մասին շաբաթ օրը հաղորդագրություն է ստացվել Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Ներկայումս Բելառուսի Հանրապետությունում COVID-19-ին է հայտնաբերվել 27 քաղաքացու շրջանում: Նրանցից առաջին երեքն արդեն դուրս են գրվել առողջապահական հաստատություններից: Բացի այդ, Բելառուսի պետական համալսարանի հինգ ուսանողների շրջանում, որոնց մոտ կորոնավիրուսի թեստը հաստատվել էր, հստակեցվող ախտորոշում է իրականացվում»,-ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ասվում է հաղորդագրությունում:
Ընդգծվում է, որ այն բոլոր պացիենտների վիճակը, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, բավարար է:
«Ջերմությունը նորմալ է. լաբորատորային և բժշկական վերահսկողություն է իրականացվում»,-ասվում է հայտարարությունում:
Առողջապահության նախարարության տվյալներով` պացիենտներից մեկը միջին ծանր վիճակում է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        