Բաժնետոմսերի շուկաներում փլուզումը շարունակվում է
Բաժնետոմսերի շուկաներում փլուզումը, որը նախօրյակին ԱՄՆ-ում ֆոնդային ինդեքսներն իջեցրեց 1987 թվականից ի վեր ռեկորդային 10 տոկոսով, մարտի 13-ին շարունակվում է, չնայած կենտրոնական բանկերի փորձերին կանգնեցնելու խուճապային սպառավաճառքները՝ կապված կորոնավիրուսի տարածման երկյուղների հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Այս առավոտյան դրանք արդեն ոչ այլ ինչ են, քան խուճապային սպառավաճառքներ: Բոլորը պարզապես ցանկանում են իմանալ, թե իսկ ուր է հատակը»,- ասել է Ճապոնիայի JPMorgan-ի FT ստրատեգ Կեյշի Ուեդան: «Շուկան առաջվա պես ազատ անկման վիճակում է պահպանվող անորոշության եւ առանց որեւէ հենարանի ֆոնին, որը կարողանար կայունություն տալ կարճ հեռանկարով»,- Bloomberg գործակալությանն ասել է Medley Global Advisors-ի կառավարիչ տնօրեն Բեն Էմոնսը: Ածխաջրածնային հումքի պահանջարկի նվազման երկյուղների ֆոնին, համաշխարհային տնտեսությանն սպառնացող ռեցեսիայի պայմաններում, մարտի 13-ին նավթն էժանանում է մոտավորապես 1 տոկոսով: Երեւանի ժամանակով 8:30-ին Լոնդոնի ICE Futures սակարանում Brent-ի մայիսյան ապառնագրերը մարտի 10-ի մակարդակի նկատմամբ էժանացել են 1 տոկոսով եւ վաճառվել են մեկ բարելի դիմաց 32,85 դոլարով: Այդ պահին Նյու Յորքում WTI-ի ապառնագրերն էժանացել են 1 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 31,23 դոլար: