Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսով վարակված 77 հազարից ավելի մարդ ապաքինվել է

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 169 հազար 610՝ ընդգրկելով 150-ից ավելի երկրներ: Worldometers.info պարբերաբար թարմացվող կայքը տեղեկացնում է, որ մահացածների թիվը կազմում է 6 հազար 518, իսկ ապաքինվածներինը՝ 77 հազար 776:

Վարակվածների գերակշիռ թվով առաջին տեղում Չինաստանն է: Այնտեղ կորոնավիրուսի վարակման 80 հազար 860 դեպք է գրանցվել: Երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ վարակվածների թիվը 24 հազար 747 է: Երրորդ տեղում Իրանն է՝ 13 հազար 938 դեպքով: Մահացածների թվով նույնպես առաջին երեք տեղում այս երկրների համամասնությունն է:

Կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին  տասնյակ երկրների ցանկում են նաև Հարավային Կորեան, Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Շվեյցաիրան, Մեծ Բրիտանիան և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս