
Արմեն Թավադյանի նկատմամբ կիրառվել է նոր խափանման միջոց՝ ստորագրություն երկրից չբացակայելու մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, մարտի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը՝ Թավադյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Նույն օրն Արմեն Թավադյանն ազատ էր արձակվել:
Դատարանի որոշումը հրապարակելուց հետո դատախազությունն Արմեն Թավադյանի նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել՝ ստորագրություն երկրից չբացակայելու մասին: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի շրջանակներում:
Արմեն Թավադյանը ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերի 24-ին: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր 2019 թվականի դեկտեմբերի 26-ին: