Ազգային ժողովը պետք է անցկացնի հրատապ քննարկում. Արա Սահակյան

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, նախկին դեսպան Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «ՀՐԱՏԱՊ ՔՆՆԱՐԿՈւՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈւՄ

ՀՀ ԱԺ սահմանադրական գործառույթ և լիազորություն է հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումների անցկացումը (հ. 114):

Հանրապետության տարածքում արձանագրված COVID-19 կորոնավարակի դեպքերի վերացման և վարակի նոր օջախների առաջացումը կանխելու ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերի, ինչպես նաև այդ գործում կառավարությանը օրենսդրական, կազմակերպական, բյուջետային և այլ արտակարգ աջակցություն տրամադրելու թեմաները քննարկելու նպատակով Ազգային ժողովը պետք է անցկացնի հրատապ քննարկում:

Հարգելի պատգամավորներ, մի ինքնամեկուսացեք»:

https://www.facebook.com/ara.sahakyan.522/posts/2775286475851865

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031