 
                        Իտալիայում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է մեկ երրորդով, մահացածներինը՝ նվազել 70 %-ով
 
                                    Իտալիայում կորոնավիրուսից ապաքինված հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է մեկ երրորդով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:
«Այսօր 527 ապքինված ունենք, ընդհանուր առմամբ, նրանց թիվը հասել է 1966-ի», ասել է Բորելին: Վերջինս հայտնել է, որ մեկ օրում 175 մարդ է մահացել: Նախօրեին նրանց թիվը կազմել էր 250: Այդպիսով, ցուցանիշը նվազել է 70 տոկոսով՝ նախորդ օրվա համեմատ: Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1441-ի:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        