Բաժիններ՝

Սոցհարցումներ Թուրքիայում. ո՞վ ունի նախագահ դառնալու ավելի մեծ շանս

Թուրքիայում անցակցվել են սոցիոլոգիական հարցումներ՝ պարզելու երկրի նախագահ ընտրվելու ամենաբարձվարկանիշ ունեցող հավակնորդին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Ըստ այդ հարցումների արդյունքների՝ առաջին տեղում Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է (44.3%)։

Երկրորդ տեղում, ինչպես և սպասվում էր, Ստամբուլի ներկայիս քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP) ներկայացնող Էքերեմ Իմամօղլուն է (25.5%)։

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) բանտում գտնվող առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի վարկանիշը, ըստ հարուցումների, կազմում է 6.6%: Այդպիսով նա գտնվում է 3-րդ հորիզոնականում։

Հետաքրքրական է, որ վերջերս նոր կուսակցություն հիմնած Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանն ավելի մեծ վարկանիշ ունի, քան օրինակ՝ ընդդիմադիր գործիչներ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և նույնիսկ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

Բաբաջանը վարկանիշով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ հաջորդելով 4-րդ և 5-րդ հորիզոնականներում գտնվող Մերալ Աքշեներին և Դևլեթ Բահչելիին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031