Ռուսական լրատվամիջոցը գրում է Վահագն Հարությունյանի ձերբակալության մասին

Մարտի 14-ի երեկոյան Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը: Այս մասին գրում է Ren.tv-ին։

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է, որ այս պահի դրությամբ Հարությունյանը փոխանցվել է Տվերի տարածքային դատախազություն` նրան Հայաստանին արտահանձնելու նպատակով:

168.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Լուրը Դատախազությունից խոստացան ավելի ուշ մեկնաբանել։

Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել։

Հ.Գ. Ավելի ուշ ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնվի էքստրադիցիոն գործընթաց։

Տեսանյութեր

Լրահոս