«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ ՀՀ Ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժնի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը, բաժնի օպերլիազորը եւ եւս մեկ անձ կալանավորվել են:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը շաբաթվա վերջին կհայտարարարի կարանտինի ժամկետը մինչև մայիսի 7-ը երկարաձգելու մասին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 925 հազար 528-ի:
Ցավոք, մենք տարածաշրջանի առաջատարներից մեկն ենք կորոնավիրուսով վարակվածների, հիվանդների թվով։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ. Օրակարգում է «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Շվեդիայում կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է համակարգիչների և հարակից տեխնիկայի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճի:
Թեհրանի բժշկական համալսարանի առողջապահության ֆակուլտետի պաթոբիոլոգիական բաժնի մի խումբ հետազոտողներ ստեղծել են սերոլոգիական ախտորոշման եղանակով կորոնավիրուսով նախկինում վարակված լինելու փաստը հաստատող թեստեր:
Թուրքիան շարունակում է շահարկել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու թեման։ Ինչպես հայտնի է, ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն օրվա երկրորդ կեսին հեռախոսազրույցներ էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարք արք. Սահակ Մաշալյանի և Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի հետ՝ նրանց միջոցով Հայաստանին դեղորայքի հարցում օգնություն ցուցաբերելու առաջարկ անելով։ Ըստ Պատրիարքության հաղորդագրության՝ անձամբ կապ […]
ԱՄՆ-ում վարակի էպիկենտրոն համարվող Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 10 հազարը:
Ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կապ էր հաստատել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ և շնորհակալություն հայտնել երկրում անցկացված դրամահավաքին մասնակցելու համար: Զրույցի ընթացքում նա պատրաստակամություն էր հայտնել նաև դեղորայքային աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
Իսպանիայում 3 մլն քաղաքացի ապրիլի 13-ին վերադարձել է աշխատանքի:
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացրած դատական հայցով առաջին դատական նիստը պետք է տեղի ունենար վաղը՝ ապրիլի 14-ին:
«Հայաստանի՝ գազի սակագինը փոխելու հայտին պետք է արձագանքի «Գազպրոմ» ընկերությունը՝ որոշմանը տալով տնտեսական հիմնավորում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի միջամտությամբ կլուծվի՞ ՀՀ մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու հարցը։
Պարետն այս ընթացքում սահմանափակումներ է մտցրել կառավարության հայտարարած միջոցառումների ցանկից դուրս, այսինքն՝ ընդունել է իրավական ակտեր, որոնց իրավունքը չուներ: Այսօր Ազգային ժողովում ամփոփելով պարետատան գործունեությունը հայտարարված արտակարգ դրության ժամանակ՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Կառավարությունն այսօր՝ ապրիլի 13-ին, ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները վերացնելուն միտված ևս մեկ միջոցառում: Այսօր ընդունված 11-րդ միջոցառումով կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի այն շահառուների գազի և հոսանքի վարձավճարները, որոնց փետրվար ամսվա գազի ծախսը կազմել է մինչև 10 հազար դրամ, իսկ հոսանքինը՝ մինչև 5000 դրամ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 867 հազար 126-ի:
Ղազախստանում 200-ից ավելի բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով: Դա կազմում է ընդհանուր վարակվածների թվի 20,5 տոկոսը:
Իրանում ապրիլի 13-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1.617-ով՝ դառնալով 73 հազար 303:
Եվրոպական հանձնաժողովի աշխատակազմի անդամներից մեկը, որ վարակված է եղել կորոնավիրուսով, ապրիլի 12-ին մահացել է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի, անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի և աշխատանքի վերադառնալու ժամկետների մասին տեղեկություն ստանալու համար 3-րդ անգամ դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան:
Համաճարակային թվերի առումով, փառք Աստծո, անկառավարելի իրավիճակ չունենք: Այս մասին այսօր Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, սակայն, որ տնտեսական կյանքը չսահմանափակելու համար, թեև տնտեսական որոշ գործունեությունների սահմանափակումները վերացվել են, սակայն, եթե քաղաքացիները կանոնները չպահպանեն, վարակակիրների թիվը կարող է ավելանալ:
ԱԺ հատուկ նիստը. ՈՒՂԻՂ:
Հարավային Կորեան նախատեսում է ԱՄՆ ուղարկել կորոնավիրուսի ախտորոշման 600 հազար թեստ:
Քանի որ հանձնաժողովը չի նվազեցրել իր նախաձեռնողականությունը, ուրեմն կարելի է թերևս նախաձեռնող գտնվել ու փորձել հասկանալ, թե ինչու՛ է այս պահին այդքան հրատապ ու անհետաձգելի այս հանձնաժողովի գործունեությունը։
Թե ինչու Փաշինյանը չնշեց այդ արտադրության անվանումը, կարծում եմ, արդեն բոլորը հասկանում են։ Բայց՝ այ որ մեկ շաբաթից այդ արտադրությունը սկսելու է աշխատել, դա արդեն անբարոյականության գագաթնակետն է, նագլիության վերջը։
Երեկ ԶԼՄ-ներում տեղեկատվություն շրջանառվեց, թե Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է Երկրորդ նախագահի գործը քննելուց, և, որ այդ պատճառով է ձգձգվում վիրահատությունից հետո նրա` աշխատանքի վերադարձը։
Գերմանիայում կորոնավիրուսով վարակված անձանց կեսից ավելին առողջացել է:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 558-ով՝ դառնալով 18 հազար 328:
Կառավարության արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը հասել են 266-ի, բուժվել են 67-ը: