ԱԺ «Հանրապետական» խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին քննարկվող պարգևավճարների թեմային, ասաց, որ նախ՝ գործող իշխանության կողմից ներդրված պարգևավճարների ինստիտուտը զավեշտալի է.
«Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ այսօրվա իր ընտրվելը, այո՛, կախված է այդ ժողովրդից: Ժողովուրդն էլ պետք է պահանջի, որ ընտրել է՝ ուրեմն պետք է ծառայեն, քավ լիցի, ես այդ խնդիրը չեմ թողնում, որ ինձ նման պահանջ ներկայացնեն, քանի որ գիտեմ առաքելությունս և գիտեմ՝ ինչու եմ այստեղ»,- եզրափակեց պատգամավորը:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդ անձանց հետ շփումներ ունեցած մարդկանց մեկուսացնում են երկրի հարավային շրջաններ, որտեղ ապրում են էթնիկ փոքրամասնությունները։
Շուրջ մեկ ամիս է, ինչ հայաստանյան քաղաքական ու հասարակական քննարկումների առանցքում է Covid 19-ի թելադրած օրակարգը՝ վարակի տարածման տեմպերի կառավարումը և տնտեսական ու սոցիալական հետևանքների հաղթահարումը:
«Ucom և Beeline ընկերությունների համակենտրոնացման հայտի մասին նիստերը ՏՄՊՊՀ-ն կասեցրել է». անդրադառնալով Ucom ընկերության մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ համասեփականատերերից մի քանիսի աշխատանքից ազատման դիմումներին ու առաջացած աղմուկին՝ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա պատմեց, որ այս երկու ընկերությունները համակենտրոնացման հայտ ներկայացրել են դեռ անցյալ տարվա վերջին:
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայտնում եմ, որ ինձ որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել եմ շատ պատահական միայն 09.04.2020 թվականին մամուլի հրապարակումներից, ինչը ինձ համար շատ անսպասելի է, քանի որ նույնիսկ տեղեկացված չեմ եղել իմ դեմ քրեական գործ հարուցված լինելու մասին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 622 հազար 49-ի:
168.am-ի հետ զրույցում Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Գառնիկ Ալեքսանյանն այս առնչությամբ նշեց. «Նշված հարցազրույցում իր հնչեցրած մտքերի պահով հաղորդում չենք ստացել այս պահի դրությամբ»:
«2020 թվականի մարտ ամսվա համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բոլոր աշխատակիցները պարգևատրվել են՝ բացառությամբ ղեկավար անձնակազմի»,- 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գեւորգյանը:
«Այս ծանր, ամբողջ աշխարհի համար ճգնաժամային իրավիճակում հանկարծ Փաշինյանը զանգահարում է Լուկաշենկոյին և ասում է` գազի գնի հարցերով մենք համատեղ պետք է հանդես գանք: Սա հիմարություն է: Սա նշանակում է՝ բացարձակ գաղափար չունենալ Բելառուս-Ռուսաստան, Լուկաշենկո-Պուտին հարաբերությունների մասին: Այնտեղ արդեն երկար տարիներ էներգակիրների հարցը համար 1 խնդիր է, և իրենք իրար շատ լավ գիտեն:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամուլում լուրեր են շրջանառվում, որ կառավարությունը որոշել է ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմը։ Որոշ քաղաքական գործիչներ հանդես են եկել «իրազեկմամբ», որ կառավարությունը չի կարող երկարաձգել արտակարգ դրության իրավական ռեժիմը ՀՀ ողջ տարածքում։
Իրանում կորոնավիրուսով վարակվածության ապրիլի 10-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1.972-ով՝ ընդհանուրը կազմելով 68 հազար 192:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն անդրադառնալով ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանն Արցախի ընտրությունների հարցում և նրա ուղղակի կամ անուղղակի միջամտությանը դրանց, ասաց, որ այն, որ վարչապետն ուղղակիորեն խառնվել է, փաստ է:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն ապրիլի 8-ին ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը: 168.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Լրատվամիջոցների այն ներկայացուցիչները, որոնք կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճեպազրույցներին, նախապես կհանձնեն կորոնավիրուսի ախտորոշման թեստ:
Տաջիկստանի իշխանությունները սահմանել են ժամանակավոր արգելք օտարերկարցիների ելքի ու մուտքի համար՝ նպատակ ունենալով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը:
Եթե լրանում է ԱՄՆ-ում ձեր գտնվելու թույլատրված ժամկետը և COVID-19-ի հարուցած սահմանափակումների պատճառով դուք չեք կարող լքել երկիրը սահմանված ժամկետում, ապա կարող եք դիմել ԱՄՆ-ում ձեր կեցության ժամկետը երկարաձգելու համար` հետևելով հետևյալ քայլերին.
Սիրով տեղեկացնում եմ, որ մեծ հպարտությամբ ընդունել եմ պետական գործիչ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու եւ մեր ուժերն անմնացորդ կերպով հանուն մեր Հայրենիքի մեկտեղելու առաջարկը։
Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Նախագահ Սարգսյանին՝ խնդրելով իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել քայլեր՝ քրեական գործում ներկայումս ստեղծված փակուղային և անորոշ իրավիճակի ուղղությամբ, հատկապես` հաշվի առնելով համաճարակային արտակարգ պայմանները: Գրությանը նաև միացել էր Անգլիայի փաստաբանների պալատի անդամ՝ Թագուհու Փաստաբան (QC) կոչումով Էդվարդ Ֆիցջերալդը։
Փաստորեն, ըստ շրջանառվող լուրերի «դատավոր» Աննա Դանիբեկյանը 33 օր անաշխատունակ է՝ քանի որ քթի վիրահատության է ենթարկվել (ըստ լուրերի՝ քթի միջնապատի)։ Երեկվանից լուրը կարդալիս մի տեսակ անհարմարության զգացողություն ունեմ։
Չինաստանի կառավարությունը Ղազախստան է ուղարկել բժիշկ-փորձագետների խումբ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար:
«Ընտրությունների արդյունքների` հրապարակված թվերն ինձ համար կանխատեսելի էին, քանի որ վերջին օրերին բավականին ճշգրիտ սոցիալական հարցումներ էին իրականացվել, որոնք 1 տոկոսի ճշտությամբ կրկնում էին հրապարակած թվերը: Բացի այդ, այնտեղի շփումներով` ինձ համար ակնհայտ էր, որ Արայիկ Հարությունյանի ձայները բավական շատ են, և երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ ԱՄՆ-ում կատարվել է 2 միլիոնից ավելի թեստավորում:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1786-ով:
Կներեք, իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից, կամ ինչո՞ւ պետք է միջին և ստորին օղակների հանրային ծառայողները, ովքեր օրնիբուն ճգնում են չնչին վարձատրության դիմաց, լինեն նվիրյալ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնցից շատերն առանց հուշարարի չեն կարող ճիշտ արտաբերել իրենց զբաղեցրած պաշտոնի անվանումը (մանավանդ, եթե այն երկար է), չպետք է նվիրյալ լինեն:
«Իմ խոսքը Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին». Նիկոլ Փաշինյան:
Արդեն մի քանի շաբաթ է, ինչ կորոնավիրուսի (COVID-19) պատճառով ինքնամեկուսացման մեջ ենք գտնվում։ Ես հայացք եմ նետում դեպի անցյալ` վերհիշելու այն պատմական ճգնաժամային պահերը, որոնց միջով անցել եմ։ Առաջին նման իրավիճակը, որի առաջացրած ցնցումների ժամանակներում ապրել եմ, եղել է Քենեդիի սպանությունը` 1963թ.-ին։ Նախագահ Քենեդին նոր և հույսով լի ժամանակաշրջանի սկիզբ դնող թարմ խոսք էր համարվում։ Նրա մահը տեսնելով` աշխարհը մի պահ կանգ առավ և սգաց նրա մահը։
ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հումանիտար աջակցության ծրագիրն արդեն հավաքել է 396.5 մլն դոլար:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 227-ի, գրանցվել է 52 նոր դեպք:
Թաիլանդի 77 նահանգներից 15-ում քաղաքացիների տեղաշարժի խիստ սահմանափակումներ ենդրվել, փակվել են ելքերը: