Վրաստանի գյուղական շրջաններում տրանսպորտի նկատմամբ սահմանափակումները մեղմացվել են
Վրաստանի գյուղական շրջաններում սահմանափակումները մեղմացվում են: Մասնավորապես, թույլատրվում է տեղաշարժը ավտոմեքենաներով:
«Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ ավտոմեքենաներով տեղաշարժի համար սահմանվել է կոնկրետ ժամանակ՝ առավոտյան 06:00-08:00-ն, երեկոյան 18:00-19:00-ն:
Նման որոշումը տեղի իշխանությունները բացատրում են գյուղատնտեսական աշխատանքների անցկացման անհրաժետությամբ և դեպի իրենց հողատարածքներ գյուղացիների տեղաշարժն ապահովելու համար:
Քաղաքներում շարունակում է գործել բոլոր տեսակի ավտոմեքենաներով տեղաշարժի սահմանափակումը, այդ թվում՝ թեթև մարդատարների: Սահմանափակումները նախատեսված են մինչև ապրիլի 27-ը: