
«Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու… վերջ»

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն քվեարկության կոճակներ շփոթող անձը նման մի բանում է մեղադրում առաջատար դիվանագետ Ս.Լավրովին։
Իսկ գո՞ւցե խնդիրը «սեղան» բառի ձեր ընկալման մեջ է, աղջիկներ եւ տղաներ։
Ասենք ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ, ասենք, գրասեղանի։
Նայեք՝ կարեւորը վերջում չդառնա զոհասեղանի։
Հ.Գ. Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է ու.. վերջ»։
https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/4320711884621316