Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է Ադրբեջանի քաղաքացի Նադիր Սալիֆովին, որն ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբերից (ԿՀԽ) մեկի պարագլուխն է:
Առնվազն 14 մարդ է զոհվել եւ մի քանիսն անհայտ կորել նավի խորտակման հետեւանքով, որը մարդկանց էր փոխադրում Տորտուգա կղզուց Հաիթիի հյուսիսում:
Բաղդադը հավաստում է Իրաքի տարածքում գտնվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի, ինչպես նաեւ օտարերկրյա դիվանագիտական օբյեկտների պաշտպանությունն աահովելու՝ իր հանձնառությունը:
Քաղաքական կուլիսներում խոսում են, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով շաբաթներ առաջ դրեց կառավարության 100 տոկոսի հրաժարականի հարց ու երդվեց, որ հետ չի կանգնելու, այնուամենայնիվ, մի քիչ «զադնի է դրել», գոնե՝ առայժմ։
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է կառավարության նոր կազմը:
Գնդապետ Ասիմի Գոյիտան նշանակվել է «Ժողովրդի փրկության ազգային կոմիտե»-ի առաջնորդ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ամերիկայի խոշորագույն բանկերից մեկը՝ «Bank of America»-ն թուրքական լիրայի արժեզրկման գործընթացի վերաբերյալ իր տեսակետն է արտահայտել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Գերմանիայի աշխատանքի նախարարության ղեկավար Հուբերտուս Հայլը հայտարարել է, որ մինչեւ չորս օր աշխատանքային շաբաթի կրճատումը կարող է հարմար միջոց դառնալ, որը կօգնի հաղթահարել ճգնաժամը:
Կարինե Նալչաջյանը նկատեց՝ պետք չէ տրամաբանություն փնտրել Նիկոլ Փաշինյանի ինքնանույնացումների մեջ. «Նա խոսում է ոչ թե Քրիստոսի, եկեղեցու մասին, այլ՝ ինքն իր մասին, ինքը կենտրոնացած է իր կերպարի վրա: Առանձնապես հիմքեր չունեմ մտածելու, որ ինքը մեծագույն արժեք է համարում եկեղեցի պահպանելը, մեր կրոնի նկատմամբ իր վերաբերմունքի մեջ որևէ նվիրվածություն չի երևում: Ուղղակի փրկչի գաղափարն իրեն դուր է եկել, ինքը ներկայացել է՝ որպես փրկիչ, և փրկչի կերպարը Քրիստոսն է: Պարզունակ են կապերը, եկեք՝ խորքային բաներ չփնտրենք»:
Իսրայելի գիտնականներն անցկացրել են կորոնավիրուսի նոր թեստի հետազոտություն, որի ստույգությունը կազմում է ավելի քան 96 տոկոս, ինչը նույնիսկ դասական ՊՇՌ-ից (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) ավելին է:
Տիեզերագնաց Իվան Վագները, որն այժմ գտնվում է Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ), թայմլափս նկարահանման ժամանակ հինգ չճանաչված թռչող օբյեկտ է հայտնաբերել:
Պատանի և երիտասարդ ժամանակ վերապահում ունեի հայկական խորհրդային մշակույթի հանդեպ, համոզված լինելով, որ ազատության դեպքում մեր մշակույթն աննախադեպ վերելք կունենա։ Երեկոներին ձայնապնակներով և մագնիտոֆոններով լսում էինք Սալվատորե Ադամո, Բիթլզ և այլ արևմտյան կատարողների, արհամարհելով հայկական էստրադան։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ճապոնիայի վարակաբանների գիտական ընկերությունը, որի համագումարն օգոստոսի 19-ին սկսվել է Տոկիոյում, կարծում են, որ Ճապոնիան այժմ վերապրում է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի բուռն շրջանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին այցելում է մարզեր և հետևում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը: Ֆեյսբուքյան իր լայվերից մեկում, անդրադառնալով կատարված աշխատանքներին, նա հռետորական հարցադրում էր հնչեցրել, թե «էսքանից հետո որևէ մեկը պիտի հարց տա և ասի՝ ինչի՞ են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանում»: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացումը դրական է համարում, սակայն գործող Կառավարությունը պետք է անկեղծություն ունենա և ասի, որ դրանք սկսվել են ավելի վաղ, իսկ հիմա շարունակվում են:
Ֆինլանդիայի կառավարությունիը որոշում է ընդունել վերադարձնել սահմանին սահմանափակումները տասը պետություններից երկիր ժամանողների համար՝ այդ երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Հիմնադրամը որևէ կերպ չի կարող վերահսկել և իրավունք էլ չունի վերահսկել, անգամ իրավունք չունի կարծիք հայտնելու, թե ինչպես է ՀՀ-ում իշխանությունը վարվում, ինչպես պետք է արվի և ինչ արվի, իսկ այդ հիմնադրամը մի փոքր ավելին է իր վրա վերցրել, քան իրականում իրավունքներ ունի, այնպես որ՝ լավ կլինի վերանայեն իրենց մոտեցումներն առհասարակ մեր երկրում»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հրապարակումներում քանիցս անդրադարձել եմ քաղաքական գործիչների սկզբունքայնության և սեփական մոտեցումներին հավատարիմ մնալու կարևորությանը․ հավատացեք՝ քաղաքականության մեջ այդ հանգամանքն էական ու առանցքային նշանակություն է ունենում և հաճախ կատարում վճռորոշ դեր։ Դեռևս ապրիլի 16-ին՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողով այցի ժամանակ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկայում մեծ ասուլիս է կազմակերպելու և պատասխանի Ապրիլյան քառօրյայի հետ կապված՝ լրագրողական հանրույթին հետաքրքրող հարցերին։ Ժամեր առաջ ավարտվեց Սերժ Սարգսյանի խոստացած ասուլիսը։ Տևեց երեք ժամ։ Երրորդ նախագահը պատասխանեց մոտ երեք տասնյակ հարցերի։ Լրագրողներն ասուլիսին ներկայացել էին դիմակներով, դրանք, որոշ հատուկենտ բացառություններով, կրում էին ողջ ընթացքում, պահպանում էին նաև սոցիալական հեռավորությունը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է:
Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով այսօր տրված իր ասուլիսում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե 2016 թվականին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր, իսկ այսօր ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ ամբողջ Արցախի օդը, ասաց, որ, եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական օդուժին ռմբակոծելու, այդ թվում՝ նաև Ստեփանակերտը:
«Այդպիսի բան երբեք չի եղել: Մեր զինված ուժերը մշտապես շատ արդյունավետ կերպով զբաղվում էին մարտական պատրաստվածությամբ, մեր զինված ուժերը պարբերաբար անցկացնում էին զորավարժություններ»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որոնց համաձայն՝ Ապրիլյան պատերազմը սկսվեց, որովհետև ՀՀ զինված ուժերը գտնվել են ոչ պատշաճ վիճակում, և թշնամին դրանից օգտվել է:
Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող 150–ամյա քրիստոնեական գերեզմանոցը տարածքի վերակառուցման նախագծում ներկայացվել է որպես կանաչապատ գոտի։
Հեղափոխությամբ իշխանության եկած ուժն իրավունք չունի տնտեսական բարդ իրավիճակում իրեն նման ճոխություն թույլ տալ և անօրինական կերպով կրկնապատկել նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը։ Այս մասին #bRightTalk ձևաչափի յոթերորդ մասի շրջանակում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ուկրաինան դուրս է եկել այն յոթ միջազգային պայմանագրերից, որոնք ԱՊՀ-ի շրջանակներում կնքվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում:
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրին Իրանի ազատ տնտեսական «Արաս» գոտի կատարած այցի շրջանակներում, այցելել է Հայաստանի սահմանային Նորդուզի անցակետ։
«Առաջին գծում կրակե՞լ, թե՞ չկրակել, որոշում է կոնկրետ ստորաբաժանման պատասխանատուն, և ոչ թե նույնիսկ ԳՇ-ն, էլ չեմ խոսում գերագույն գլխավոր հրամանատարի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո համացանցում տարածվեց տեսանյութ, որը ենթադրաբար նկարահանվել էր լույս 2-ի գիշերը, և որտեղ երևում էր Արցախի սահմանի հատվածում հակառակորդի առաջխաղացումը, մեր զինվորները կապի էին սպասում՝ կրակե՞լ, թե՞ ոչ, հնչում էր պատասխան՝ սպասեք, հնչում են նաև զինվորների հայհոյանքներ, թե՝ ինչո՞ւ չեք հրամայում կրակել, քանի որ հակառակորդը մոտենում է. կարո՞ղ եք պարզաբանել՝ ի՞նչ տեսանյութ էր դա, և հրաման տալու հետ կապված ի՞նչ խնդիր էր եղել:
Առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ՉԺՀ-ից իր պաշտոնակիցների հետ շփման մեջ է երկու երկրների միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը, բայց Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ բարձր մակարդակի նոր բանակցություններ պլանավորված չեն: