
Հրդեհ՝ Արտենի գյուղում

Սեպտեմբերի 18-ին, ժամը 02։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղում այրվում է ավտոտնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 06։40-ին։ Գյուղի Շիրվանզադեի փողոցի տներից մեկի բակում այրվել են ավտոտնակի, կից անասնագոմի տանիքները (ընդհանուր մոտ 60 քմ), շարժական տնակի երեսպատումը (մոտ 10 քմ) և կենցաղային իրեր։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմի տանիքի մյուս հատված, անասնակեր և տան տանիք։