Օգոստոսի 17-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի գրասենյակում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի (ԿԿ) ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի, ԿԿ նախագահ Արթուր Մոսիյանի և ԿԿ անդամ, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հանդիպումը։ Ներկա էին նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները։
Հոնկոնգի բնակիչը, որը չորս ամիս առաջ հիվանդացել է COVID-19-ով, կրկին նոր տիպի կորոնավիրուսով է վարակվել Եվրոպա կատարած ուղեւորության ժամանակ:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության քարտուղարի պաշտոնակատար Չադ Վուլֆը հայտարարել է, որ Մեքսիկայի և Կանադայի հետ սահմանները չեն բացվի մինչև սեպտեմբերի 21-ը:
Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի Բեշիրի շրջանում թուրք սերժանտի կողմից սեռական բռնության ենթարկված 18-ամյա աղջիկը հուլիսի 16-ին ինքնասպանության փորձ էր կատարել: Սակայն երկարատև բուժումից հետո նա մահացել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Բեյրութի նավահանգստում վերցված հողի նմուշների հետազոտումը ցույց է տվել, որ օբյեկտը հրթիռակոծման չի ենթարկվել: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաաալիքը՝ վկայակոչելով լիբանանյան աղբյուրներ:
Մալիի մայրաքաղաք Բամակոյի արվարարձանում խռովությունը կազմակերպել են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ: Այդ մասինհաղորդել է Maliweb պորտալը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ հանդիպում է անցկացրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։ Նրա թեկնածությունն առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը։ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնի համար ևս քննադատության տեղիք էր տվել։ Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը փոխանցեց իր տպավորությունները:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ հանդիպում անցկացրեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ, ում թեկնածությունն առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը։
Այսօր առավոտյան լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպման առաջարկն այն պատճառաբանությամբ, որ Վանեցյանի բռնած քաղաքական կուրսն իր համար անընդունելի է, և իր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներն Արցախի անվտանգության, զարգացման վերաբերյալ նույնական են, և նման հանդիպումը կարող է տարընկալումների, տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ: 168.am-ը կապ էր հաստատել Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ՝ ճշտելու համար տարածված տեղեկատվությունը, ինչին ի պատասխան՝ Պողոսյանը բառացիորեն ասել էր.
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբամայի կողմից հնչած քննադատությանը՝ նրա ամուսնու՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը համարելով ամենակոռումպացվածը պատմության մեջ:
Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին, հուլիսի 12-ից սկսված ռազմական գործողությունները տարածարջանում նոր պրոցեսների սկիզբ են դրել։ Իշխանության անլրջության պատճառով Հայաստանը վերածում է սակարկության առարկայի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր պետություններին կոչ է արել միանալու COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակն է արդարացի հիման վրա բոլոր երկրների ապահովումը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, երբ այն հայտնվի:
Վաղը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո իր առաջին մամուլի ասուլիսը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին՝ քննիչ հանձնաժողով այցելելու օրը։
Նախ պետք է ասեմ, որ զարմացած եմ այն փաստից, որ մինչ օրս Հայաստանում այն հայերեն չեն թարգմանել ու հրապարակել հայերեն տարբերակով, որովհետեւ Ադրբեջանում կարծես թե ցնծության մեջ են եւ ԶԼՄ-ներում տարածում են, որ անգլիացի լրագրողը պարզապես ջախջախեց եւ՛ Փաշինյանին, եւ՛ նրա դիրքերը եւ այլն, եւ այլն:
Անիմաստ գործ է Նիկոլին քննադատելն, անիմաստ է նաև քննարկել նրա հեռացման խնդիրն, որովհետև ինքը դասական իմաստով Հայաստանի ղեկավար չէ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսում ստեղծված իրադրությունը:
Միայն հուլիսին Փաշինյանի գլխավորած կառավարոթյունը վերցրել է 221.000.000 դոլարի պարտավորություն:
Մալիի մայրաքաղաք Բամակոյի արվարարձանում գտնվող բանակային զորմասերն ըմբոստացել են: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով զինվորական աղբյուներ:
Իսրայելի ռազմաօդային ուժերը լույս օգոստոսի 18-ի գիշերը գնդակոծել է ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտները Գազայի հատվածում՝ ի պատասխան իսրայելական տարածքի պաղեստինյան գնդակոծումներին:
Մինչ թեժանում են խոսակցություններն այն մասին, թե կվերադառնա՞ արդյոք արձակուրդից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, թե՞ ոչ, 168.am-ին ներկուլիսային որոշ մանրամասներ հայտնի դարձան:
Էս ի՞նչ նոր թեզ եք դրել շրջանառության մեջ, Էս ի՞նչ եք խոսում: Ո՞նց թե նախարարը ծառա է: Ծառային տերը չի՞ ընտրում: Մեկը ես՝ ոչ մի ծառա էլ չեմ ընտրել:
Վերջերս ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որ ՀՀ երկրորոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ղեկավարությունն իրեն ուղարկել է կադրերի ռեզերվ:
Լիբանանի նախագահ Միշել Աունը հանդես է գալիս Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության միջազգային հանձնաժողով ստեղծելու դեմ, բայց թույլ է տալիս դրանում արտասահմանցի հետաքննիչների մասնակցությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մինասյանը նույնիսկ ստիպված է եղել արդարանալ՝ նշելով, որ միջպետական հարաբերությունների ընթացակարգը պարտավորեցնում է և նման բաներ, սակայն Սորոսն անդրդվելի է եղել ու խնդրել է Փաշինյանին ամենայն մանրամասնությամբ փոխանցել, որ վերջինս իր շնորհավորանքով «համը հանել է»:
2018թ. իշխանափոխությունից հետո նոր ձևավորված կառավարությունը շռայլ խոստումներ տվեց երկրի զարգացման հեռանկարների մասով, հատկապես՝ նաև սոցիալական ոլորտին վերաբերող խոստումներ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը 2020-2021 ուսումնական տարում շարունակելու է դասավանդել մոսկովյան հանրահայտ МГИМО համալսարանում (ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ-համալսարան): Այս մասին հայտնում է երկրորդ նախագահի պաշտոնական էջը։ «Ռուսական հեղինակավոր բուհի ղեկավարությունը առաջարկել է պրոֆեսոր Սողոմոնյանին երկարաձգել պայմանագիրը և շարունակել համատեղ աշխատանքը։ Ինչպես հայտնի է, սկսած […]
Այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպման առաջարկը: Նրա ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն արդեն մի քանի օր Արցախում է և հանդիպումներ է ունեցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ի՞նչ տեսա ուրիշ ես բազմաթիվ բնակավայրերում: Ես տեսա գյուղական փողոցներ, որոնք նախկինում երբեք պատմության մեջ ասֆալտապատ չեն եղել և հիմա ասֆալտապատվում են: Ընդ որում, խոսքը չի գնում միայն ասֆալտապատման մասին: Գյուղական փողոցները ձեռք են բերում ջրահեռացման համակարգեր:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական հերթական նիստը։
Իհարկե լավ է, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում, որով կառուցվում են ճանապարհներ, ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր, էլեկտրախնայող լամպերով լուսավորվում են քաղաքների ու գյուղերի փողոցները: