Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ սերնդակիցներից շատերը կհիշեն Տամագոչի խաղալիքը՝ փոքրիկ էլեկտրոնային սարք էր, որի մեջ «ապրում էր» որեւէ կենդանի՝ շուն, կատու, վիշապ եւ այլն։ Դու դրան պիտի կերակրեիր, խաղայիր հետը, քնացնեիր, հետեւից մաքրեիր։ Քո խնամքից էր կախված, թե ինչքան ժամանակ այն կձգեր։
Նորայր Փանոսյանի (Հրայր Թովմասյանի սանիկի) խնդրանքով դադարեցնում են նրա շահերի պաշտպանությունը, իմ տեղը զիջելով ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ պարոն Հ.Քոչարյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյն ընթացիկ ամսվա վերջին հեռանում է իր պաշտոնից: Այս մաիսն հաղորդել է The Washington Post (WP) թերթը:
Սիրիայի Դամասկոսի նահանգում օգոստոսի 24-ին գազատարի պայթյունը, որն էլեկտրաէներգիայի անջատման է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում, տեղի է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նավթի եւ հանքային պաշարների նախարար Ալի Գանիմը:
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
2020 թ․ նոյեմբերի 3-ին ամերիկյան հասարակությունը, այդ թվում՝ ամերիկահայերը, քվեարկելու են Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի համար։
Ս. թ օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Առաջիկա տարում Իսրայելում սպասվում է հայրենադարձների թվի աճ, ինչպես նաեւ անօրինական միգրանտների աճ:
Սեպտեմբեր 1-ից արտասահմանից Եգիպտոս ժամանող զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստ:
Մեծ Բրիտանիայի պետական պարտքի չափը հուլիսին առաջին անգամ գերազանցել է 2 տրիլիոն ֆունտ ստեռլինգը (ավելի քան 2,6 տրիլիոն դոլարը)՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ճգնաժամային իրավիճակի պատճառով կառավարության ծախսերի զգալի աճից հետո:
Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ 2020թ. մարտ ամսին երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, որը մի քանի անգամ երկարաձգվեց և, չնայած որոշ մեղմացումներին՝ այսօր էլ շարունակում է մնալ ուժի մեջ:
Թուրքիայի կառավարությունը որոշել է Ստամբուլի Խորա վանքը, որտեղ գտնվում է Սուրբ Փրկիչ եկեղեցին, դարձնել մզկիթ: Որոշումը հրապարակվել է կառավարության թերթում:
Անդրադառնալով Ջորջ Սորոսի և Սորոսի գրասենյակի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած գնահատականներին, Վարուժան Հոկտանյանը հետևյալն ասաց. «Նոր իշխանությունները, երևի, սիրում են… «կորոնավիրուսն ում շունն է», «Սորոսն ում շունն է» արտահայտությունները, երևի իրենց շատ է դուր եկել… շների տերերին գտնելու: Չգիտեմ՝ ինչու են այդ արտահայտություններն օգտագործում: Ճիշտ կլիներ՝ այստեղ Ալեն Սիմոնյանին հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչու դա ասաց: Կարող է՝ գիշերը վատ էր քնել, վեր էր կացել առավոտյան ու այդպիսի մտքեր էր հայտնել»:
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր «Ալեն Սիմոնյանն օրեր առաջ հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, որտեղ բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցրել Սորոսի և Հայաստանում գործող «Սորոսի» հիմնադրամի վերաբերյալ:
Թվարկածներս արտացոլում են դարերի պատմությունը, որտեղ ծաղկել և փլուզվել են արքունիքներ, տերություններ , կրոններ , տեղի են ունեցել արյունալի պատերազմներ, արշավանքներ և կոտորածներ, երկրի երեսից բնաջնջվել են և հողի են հավասարեցվել հարյուրավոր հայկական եկեղեցիներ, տանջամահ են եղել և քարկոծվել տասնյակ Քրիստոնեություն քարոզող սրբեր, կույսեր և մարգարեներ։
Հարավային Սուդանում բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունը կատարել է, նա իր գործն արել է և դրանից հետո, երբ որ հիմա նա առավոտյան արթնանում է նա այլևս բան չունի անելու, նա տնտեսության մասնագետ չէ, նա պետական կառավարման մասնագետ չէ, նրանից ակընկալել, որ տնտեսությունը ոտքի է հանելու սխալ ակնկալիք է։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր ներկայացրել է որոշ կետեր հանձնաժողովի բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակից, ըստ որի՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները նախատեսվում է միավորել մեկ ատյանի մեջ, բացի այդ, ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այն «անիմաստ անախրոնիզմ» է անվանել:
Երբ հայտնի դարձավ, որ հնարավոր է՝ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրի Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, մամուլը գրեց, թե դա ավելի վաղ կայացրած պայմանավորվածության արդյունք էր:
Միանգամայն հասկանալի դարձավ սահմանադրական «մասնագիտական» հանձնաժողովի կազմում ինձ չընդգրկելու «քաղաքական» որոշման հիմնավորումներից մեկը։ Ձայների ՉՆՉԻՆ տարբերությամբ այս՝ մեր կողքին ապրող կերպարները, որոշում են կայացրել քանդել ( բացի դրանից այլ բանի համար իրենք պետք չեն) տասնամյակներ գործող ու ձեւավորված կառույցները՝ ՀՀ վճռաբեկ ու սահմանադրական դատարանները։
«Ուզում եմ նշել, որ Էդգար Շաթիրյանը դեռևս թեկնածու չէ, որպես հնարավոր թեկնածու՝ դիտարկվում է, բայց Կառավարության թեկնածուն չէ»,- ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի և իշխող «իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Արդի ինտեգրացիոն գործընթացներում արցախյան հիմնախնդիրն ավելորդ գլխացավանք է, ուստիև աշխարհի ուժեղները բավականաչափ ջանքեր են գործադրում այն արագ լուծելու համար: Նման հապճեպ լուծումը կարող է չբավարարել հայկական կողմի շահերը, քանզի միամտություն է կարծել, որ այս անգամ հայերիս արյունը կարող է ավելի թանկ արժենալ: 100 տարի անց, Մոսուլի քարյուղին փոխարինում է Բաքվի նավթն ու գազը, որոնք էլ իրենց էական դերն ունեն Արևմուտքի էներգետիկ անկախության համար:
«Իմ քայլ»-ը հանդիպում է ՍԴ դատավորի հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ. ՈՒՂԻՂ
Մամուլում շարունակվում են լուրեր հայտնվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այսօր՝ օգոստոսի 21-ին հայտնվելիք «լավ լուրը» կապված է գազի պաշարների հայտնաբերման հետ։ Reuters գործակալությունը, վկայակոչելով 2 թուրք պաշտոնյայի, նշում է, որ Թուրքիան Սև ծովում գազի լուրջ պաշարներ է հայտնաբերել, որի արդյունահանման դեպքում զգալիորեն կնվազի երկրի էներգետիկ կախվածությունը։
Կառավարությունը մի քանի օր ունի Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու առաջադրելու համար. հունիսի 26-ից թափուր մնացած 3 դատավորների տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն երկամսյա ժամկետում:
«Այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը (ձայների չնչին տարբերությամբ) հավանություն տվեց ՀՀ սահմանադրական և ՀՀ վճռաբեկ դատարանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Հարցը պետք է դրվի նաև հանրային քննարկման:
Հանձնաժողովը, կազմակերպչական բնույթի հարցերից զատ, քննարկել է նաև բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը՝ մասնավորապես Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը՝ մշակված Արդարադատության նախարարության և Հանձնաժողովի իրավաբան գիտնականների կողմից: Հանձնաժողովում նախապես շրջանառված Հայեցակարգերի ընդհանուր դրույթները ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և իրավաբան-գիտնականներ Արմեն Մազմանյանն ու Լևոն Գևորգյանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում:
Նիկոլի իշխանությունը չկարողացավ գեթ մեկ հայամետ հայտարարություն կորզել որևէ միջազգային կառույցից. միակ հայտարարությունը, որտեղ հղում էր արվում հիմնարար սկզբունքներին, այսինքն՝ նաև ինքնորոշման իրավունքին ,արել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը ՀՀԿ-ի ջանքերով:
Մոդելի մանրամասները խորապես դեռ չեն քննարկվել։ Ստեղծվելիք դատարանը երևի կկոչվի «Գերագույն»: Դեռևս հստակ չէ նաև այդ դատարանի ձևավորման կարգը, հնարավոր պալատների բաժանումը, միջազգային պայմանագրերի սահմանադրականության գնահատման պարտադիրությունը, ինչպես նաև բոլոր դատարանների կողմից՝ իրենց վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշման կայացման կարգն ու հետևանքները: