«Կանխատեսելի էր ադրբեջանական վայրահաչոցը Սերժ Սարգսյանի ասուլիսին հնչած մի շարք բացահայտումներին և կոշտ հայտարարություններին ի պատասխան». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կանխատեսելի էր ադրբեջանական վայրահաչոցը Սերժ Սարգսյանի ասուլիսին հնչած մի շարք բացահայտումներին եւ կոշտ հայտարարություններին ի պատասխան։

Ադրբեջանական վերնախավն անգամ այսօր չի կարողանում թաքցնել իր մաղձը ՀՀ երրորդ նախագահի հանդեպ, ում պաշտոնավարման օրոք նրանք ուժգին հարվածներ էին ստանում թե մարտի, թե դիվանագիտական դաշտերում։

Այդպիսի մի հարված էր նաեւ Սերժ Սարգսյանի այսօրվա ասուլիսը։

Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը նաեւ կանխատեսելի խղճուկ էր՝ «հերքենք անհերքելին» տրամաբանության մեջ։

Ադրբեջանական բանակին ինտենսիվ խորհրդատվություն ապահովող եւ ուղղակի մասնակցություն ցուցաբերող թուրք եւ իսրայելական ռազմական կադրերի մասին կարելի բազում տեղեկություններ գտնել համացանցում։ Օրինակ՝ իսրայելական դրոնների հետ կապված սկանդալների եւ ներքին հետաքննությունների տեսքով»:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10222605274258692

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31