Այսօր` օգոստոսի 19-ին, տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ներածական խոսքում խոսելով նաև 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի մասին, մասնավորապես նշեց, որ որոշակի թերացումներով հանդերձ՝ ռազմական, քաղաքական, պետական ու քաղաքացիական գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո իր առաջին և 2016 թվականի Ապրիլյան պատերազմի թեմայով խոստացված ասուլիսի ժամանակ հանդես եկավ ներածական խոսքով, որում անդրադարձ կատարեց այն թեզին, թե Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիային դիմակայելը արդյոք հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն։
«Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը՝ վերածելով այն ուժեղի, հաղթանակածի, և հակառակն իրականացնել Հայաստանում՝ մեր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում հաղթանակածի հոգեբանությունը փոխել պարտվածի, թույլի հոգեբանության»,- իր ասուլիսի ներածական խոսքում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր: Ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէին ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիևը 2016թ. հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ` խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել ԼՂ անկախությունը»,– այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Համոզված եմ՝ հնարավոր չէր»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Ադրբեջանը պատրաստ չէր հայկական կողմերի համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր և, իր համոզմամբ, հիմա էլ պատրաստ չէ ընդունել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների` իրենց երկրի կարգավիճակը ազատ կամքի արտահայտությամբ որոշելու իրավունքը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ մամուլի ասուլիս է հրավիրել, որի մասին ասել էր դեռ ամիսներ առաջ՝ ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ապրիլյան պատերազմի վերաբերյալ ասուլիսի սկզբում նախ առաջարկեց հարգանքի տուրք մատուցել ապրիլյան պատերազմի բոլոր մասնակիցներին՝ ողջերին և նահատակվածներին:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը երեկ թույլ է տվել հնարավոր ամենակոպիտ սխալներից մեկը։ Հիշեցնենք նրա ձևակերպումը, թե «նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումները այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը նախկին փոխնախագահ Ջո Բայդենին պաշտոնապես առաջադրել է պետության ղեկավարի պաշտոնի համար:
Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին. ՈՒՂԻՂ
Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմը Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ ծովային վարժանքներ են անցկացնում Սեւ ծովում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն իր ձեռքն է վերցրել Երեւանի քաղաքաշինության ոլորտն ամբողջությամբ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ եւ Սիսեռյանի անմիջական մասնակցությամբ են այդ ոլորտում որոշումները կայացվում: Ու, ըստ մեր տեղեկությունների, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանն ամեն հարց զեկուցում է Սիսեռյանին ու միայն նրա համաձայնության դեպքում է որոշումներ կայացնում:
Մալիի զինվորականները, որոնք օգոստոսի 18-ին խռովություն են կազմակերպել եւ ձերբակալել կառավարության անդամներին եւ նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթային, որը հետագայում հայտարարել է իր պաշտոնաթողության, խորհրդարանի արձակման, կաբինետի կազմացրման մասին, օգոստոսի 19-ին հայտարարել են, որ ստեղծում են Ժողովրդի փրկության ազգային կոմիտե:
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը գործնականում աշխատում է, և օրենքի նախագծի փուլում հնչող այն քննադատությունները, թե այն պրակտիկայում չի աշխատելու, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերյուրանքներ է որակում։
Հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստալիքների հանումը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հերթական հակառուսական քայլն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
Ազգությամբ ռուս ռազմական ոլորտի ավագ խորհրդական՝ գեներալ-մայորը զոհվել է Սիրիայում ավտոշարասյան պայթեցնելու հետևանքով։
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է պաշտոնաթողությունից հետո առաջին ասուլիսը՝ 2016 թ․ ապրիլյան պատերազմի թեմայով, ինչպես խոստացել էր ԱԺ ապրիլյան թեմայով քննիչ հանձնաժողով այցելելու օրը։ Ասուլիսի վայր է ընտրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա հատվածը։ Հիշեցնենք, որ համալիրը պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը արձակուրդից չի վերադառնա։
COVID-19-ի դեմ չինական ապակտիվացված պատվաստանյութը հավանության արժանանալուց հետո կարող է շուկայում հայտնվել այս տարվա դեկտեմբերի վերջին:
ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» սկանդալային գիրքը հայտնվել է նաև թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Գրքում հետաքրքիր դրվագներ են ներկայացնում վերջին շրջանի թուրք-ամերիկյան հարաբերությունների հետ առնչություն ունեցող հարցերից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
COVID-19 հիվանդությունը, որն առաջանում է նոր կորոնավիրուսից, իրենից ներկայացնում է ամենածանր մարտահրավերներից մեկը համաշխարհային առողջապահության համար:
Մեծ Բրիտանիայի մանրածախ առեւտրի խոշորագույն ցանցերից մեկը՝ Marks&Spencer-ը, հայտարարել է հաջորդ երեք ամսվա ընթացքում 7 հազար աշխատակիցների կրճատման մասին:
Ճապոնիայում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան. Սիձուոկա պրեֆեկտուրայի Համամացու քաղաքի ջերմաչափերի սյուները բարձրացել են մինչեւ Ցելսիուսի 41,1 աստիճան:
Տոկիոյում օգոստոսի սկզբից ի վեր առնվազն 79 մարդ է մահացել շոգ եղանակի ներգործությունից:
«Չեմ համարում, որ միայն դրան չեն պատրաստ. շատ-շատ բաների պատրաստ չեն, բայց մտնում են այդ խաղերի մեջ և հերթական անգամ տապալվում են: Եթե տվյալ պարագայում դու պատրաստ չես նման ֆորմատի, ընդ որում՝ ի սկզբանե գիտես՝ ում հետ գործ ունես, գիտես ոչ միայն լրագրողին, թե ինչ ոճի է, այլև այն լրատվամիջոցը, որն ունի հստակ դիրքորոշում նույն Արցախի հարցի շուրջ՝ հաշվի առնելով այդ երկրի հետաքրքրությունները մեր ռեգիոնում… Դու պետք է հստակ պատրաստվես, համապատասխան թրեյնինգներ անցնես»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ անդրադառնալով BBC-ի Hard talk-ին տված՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ ավելի վաղ՝ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցներին:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Բնական է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վաղը կայանալիք մամուլի ասուլիսը որոշ քաղաքական շրջանակների մոտ պետք է առաջացներ սուր զգացողություններ, որովհետև 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո չենք ունեցել մանիպուլյացիաների և պրովոկացիաների պակաս, բայց եղել են մի շարք հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չեն տրվել։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ շեշտելով, որ ժամանակն է, որ առանց շահարկումների տրվեն անպատասխան մնացած հարցերի պատասխաններն ու գնահատականները, որպեսզի տեղի ունեցածի ամբողջական պատկերը ներկայացվի։
Կորոնավիրուսով կրկնակի վարակումը կարող է տեղի ունենալ երկու-երեք ամիս անց:
Թուրք լեռնագնացներն Արարատ լեռը վերածել են աղբավայրի:
Ասում են՝ երբ մի բանի մասին շատ ես խոսում կամ շատ ես ուզում, կատարվում է: Մտքերը իրականանալու սովորություն ունեն, և, ի վերջո, սահմանադրական ճգնաժամ ասվածն արդեն իրողություն է և բավականին տևական ժամանակ: