«Այն կազմը, որը ներկա էր այդ քննարկմանը, հույս էր տալիս, որ, այո, կլինի նաև կառուցողական քննարկում, և հենց այդ հույսով էլ գնացել էինք, որ մեր ասելիքը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տեղ հասցնենք: Քննարկում ստացվեց: Համենայն դեպս, այն առաջնային հարցադրումները, որոնք կային սահմանադրական ապագա բարեփոխումների շրջանակներում, քննարկվեցին, և բոլորը հնարավորություն ունեցան այդ կետերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնել»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի շրջանակներում ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի նախաձեռնած քննարկմանը սահմանադրական բարեփոխումների թեմայով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացել է, քանի որ երեկ ողջ օրվա ընթացքում շփվել է աշխատակցի հետ, ով հիվանդացել է կորոնավիրուսով: Այդ մասին ՌԴ նախագահը տեղեկացրել է կառավարության անդամների և «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարների հետ տեսակապով անցկացված խորհրդակցության ընթացքում:
Թուրքիայում իշխող իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) պաշտպանում է լայիցիզմը (աշխարհիկությունը) և պնդում, որ խոսք անգամ լինել չի կարող Թուրքիայի սահմանադրությունից լայիցիզմի սկզբունքը հեռացնելու մասին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ի՞նչ է նշանակում՝ գունագեղ տոնակատարություն, երբ մեր երեխեքի զոհվելու 1 տարին չի լրացել, ես կատեգորիկ դեմ եմ այդ միջոցառման անցկացմանը․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում նահատակված Տարոն Գիվարգիզյանի մայրը՝ Լաուրա Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի մասին սեպտեմբերի 8-ի կառավարության նիստում առաջինը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը․ «հանգամանքների բերումով՝ մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշում ենք կայացրել, որ ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։
Բարոյական կողմը անգամ, որը վերաբերում է մեր սուվերենությանը չեմ էլ քննարկում: Այսօր իշխանության ներկայացուցիչները ճանապարհի այդ հատվածը որակեցին որպես Սովետական Ադրբեջանի մաս, ըստ այդմ լեգիտիմացնելով թշնամու գործողությունները և ամրագրելով այն որպես անշրջելի իրողություն»:
ԱԺ նախագահը մեր գերիների տառապանքի փաստերը համարում է «հնարված տեսարաններ», ՔՊ-ական , Աբաջյանի պապիկ կեղծած խաբեբան, Հայաստանի տարածքները համարում է ադրբեջանական։ Եվ այս ամենը մենք հանդուրժում ենք։ Այո՛, հանդուրժում ենք, հատուկենտ զայրացած գրառումներն ու ելույթները ոչինչ են, չկա համաժողովրդական ընդվզում։ Եվ ուրեմն, նրանք «ճիշտ» են, քանի որ մենք կորցրել ենք մեր և ազգային և մարդկային արժանապատվությունը։ Երիցս ճիշտ է մեր թշնամի երկրի նախագահը։
Թշնամու քաղաքական, հոգեբանական, բարոյական մտրակների հարվածները հանդուրժող, բայց սեփական ազգակիցների հանդեպ մրցակցային ու թշնամական տրամադրություններով նեխող հասարակության ենք վերածվում…
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին Report լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Թուրքիան 2021-2022թթ. պատրաստվում է Ուկրաինային վաճառել 4 միավոր թուրքական հարվածային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
44-օրյա պատերազմից հետո փաստացիորեն չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերականգնելուն ուղղված քայլեր են իրականացվում աշխարհաքաղաքական որոշ շրջանակների կողմից:
«Տպավորություն է, որ այս մարդիկ ամեն կերպ փորձում են արդարացնել ադրբեջանական ագրեսիան: Այս մարդիկ իրենց ելույթներով ուղղակիորեն, երբ իշխանափոխությունից հետո մարդիկ կգան ու կփորձեն աշխատել, թուրքն ու ադրբեջանցին մեզ դեմ են տալու ինչ-որ մի ժամանակահատվածում ՀՀ իշխանության աթոռներին նստած անձանց մեջբերումները»,- ասաց Աննա Մկրտչյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԺ–ում Աննա Մկրտյանի այս ելույթը՝ գրելով․ «Ուշադիր լսեք այս ելույթը և ելույթի վերջում Ազգային Ժողովի նախագահի աթոռին թառած էակի մեկնաբանությունը:
Ազգային ժողովում (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո, որի վերջին հատվածը մեջբերում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի՝ Ադրբեջանում որպես պատանդ պահվող մեր ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների վերաբերյալ զեկույցից, հետաքրքիր միջադեպ գրանցվեց: Աննա Մկրտչյանին դահլիճից արձագանքեց ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանը՝ ասելով, որ ծնողները բողոքում են, որ նման բաներ են ասում՝ հավանաբար նկատի ունենալով հենց խոշտանգումների մանրամասները:
Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:
Անկախության 30-ամյակին գեղեցիկ միջոցառում ենք կազմակերպելու, ոչ թե հրավառություն. Գևորգ Պապոյան
Աննա Մկրտչյանը հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ։
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ետ կանգնել իր նախկին դիրքորոշումից՝ արված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ. Տիգրան Աբրահամյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը պնդում է՝ գերիների պահման պայմանների մասին խոսելը խոչընդոտում է նրանց վերադարձին
Արցախն էր խանգարո՞ւմ, որ տնտեսական էսպիսի աճ կանխատեսեիք. Արթուր Խաչատրյան
Կարո՞ղ է ինչ-որ պահի էլ ասեք՝ գերիները սովետական Ադրբեջանի տարածքում են. Հայկ Մամիջանյանը՝ Էդուարդ Աղաջանյանի հայտարարության մասին
«Փողն ու իշխանությունը ոչինչ են» վերտառությամբ ելույթով հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում հայտարարությունների ժամին: Աղվան Վարդանյանը նախ հիշեց 22 տարի առաջ Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ մի դեպք:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և քաղաքական կարգավորմանը՝ համոզված լինելով, որ միայն հիմնախնդրի համապարփակ լուծումը կարող է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները:
«Հայաստանում իշխանությունը զավթածներն ամեն գնով ձգտում են առաջացնել ճշմարտության սով և ճգնաժամ: Ձգտում են տիրող իրական պատկերն ամեն գնով թաքցնել ու փորձում են ստեղծել զուգահեռ իրականություն՝ յուրաքանչյուր իրական խնդրի հակադրելով արհեստական օրակարգը»,- Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Շուշին, Հադրութը, Արցախի Սահմանադրությամբ ամրագրված շրջանները ժամանակավորապես են բռնազավթված թշնամու կողմից. ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ Սյունիքի մարզ ներխուժելու և Որոտանի հատվածում թշնամու կողմից ոստիկանական անցակետ տեղադրելու փաստի առթիվ Դատախազությունը քրեական գործ չի հարուցել, պատասխանեց՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բառացի հայտարարել է, որ ՀՀ տարածքում ապօրինի կերպով գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ:
Փաշինյան-Էրդողան ուղերձների փոխանակումից, իսկ ավելի ճիշտ՝ Թուրքիայի կողմից պայմանների հստակեցումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարն է ներկայացնում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման գլխավոր պայմանը: Փաստորեն ակնհայտ է դառնում, որ այն, ինչ իրականում պայման է, ՀՀ իշխանությունները ներկայացնում են որպես դրական ուղերձ` հասարակությանը փորձելով նախապատրաստել հնարավոր գործընթացների հայ-թուրքական հարաբերություններում:
Դեռևս սեպտեմբերի 9-ին 168.am-ը կանխատեսել էր, թե ում այսօր կընտրի իշխանությունը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնում:
Ինչո՞ւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը որպես հանցագործ չեք վերաբերում. Թագուհի Թովմասյանը՝ Գլխավոր Դատախազությանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշենբեում կայանալիք ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով՝ ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտության պատճառով: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։