
Պուտինը Դուշենբեում ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշենբեում կայանալիք ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով՝ ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտության պատճառով: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 14-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ կայացած հեռախոսազրույցում Ռուսաստանի ղեկավարը պատմել է, որ իր շրջապատում կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերի հայտնաբերման կապակցությամբ ինքը պետք է ինքնամեկուսացման ռեժիմ պահպանի:
«Հաշվի առնելով դա՝ Ռուսաստանի նախագահն այս շաբաթ Դուշենբեում պլանավորված ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին եւ ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի անդամ պետությունների ղեկավարների համատեղ նիստին կմասնակցի տեսակապի ռեժիմով»,-ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին: