Այս օրենքի աբսուրդը կայանում է նրանում, որ միևնույն է, չեն կարողանալու կիրառությունը մասշտաբային դարձնել, որովհետև եթե մեկը դրսից հայհոյում է, ասենք, Նիկոլ Փաշինյանին կամ մեկ այլ իշխանավորի, նրան ոչինչ չի լինելու, իր հետևից չեն գնալու, 137.1 հոդվածն էլ, բնականաբար, նրա վրա չի տարածվելու:
Գործող վարչապետը կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ հայտարարել է. «Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին»:
Դատավորի թեկնածու Լիաննա Հակոբյանը ևս չպատասխանեց հարցին՝ Փաշինյանն իրավունք ունե՞ր դատարանների մուտքերը շրջափակելու հրահանգ տալ, թե՞ ոչ
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը ներկա իրադրության պայմաններում ի վիճակի չէ գրոհներ իրականացնել Աֆղանստանից սահմաններից դուրս: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, վկայակոչելով հետախուզության տվյալները։
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության խորhուրդը հայտարարություն է տարածել՝ աշխատողներին իրենց միջոցների հաշվին 14 օրը մեկ թեստավորելու պահանջի հետ կապված։
Մեկ մարդն իրավունք ունի՞ պետության սահմանները բանավոր պայմանավորվածությամբ փոխել. Գագիկ Ջհանգիրյանը հարցին չպատասխանեց
Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, ամեն ինչ պարզ է. ինչ ասել եմ 2017 թվականին, հիմա էլ ուժի մեջ է. Գագիկ Ջհանգիրյան
Փաշինյանն իրավունք ունե՞ր դատարանների մուտքերը շրջափակելու հրահանգ տալ․ Հովսեփ Բեդևյանը ևս չպատասխանեց հարցին
Վերջին 3 տարիներին դատավորների թափուր տեղերի մեծ ծավալի պատճառներից մեկը ցածր աշխատավարձն է. Հովսեփ Բեդևյան
168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ միջադեպը, որը տեղի է ունեցել՝ Ներքին Հանդ գյուղից 10 կմ հեռավորության վրա է, սակայն իրեն խոսակցություններ են հասել, որ թշնամին է սադրել:
Ադրբեջանի Ռազմական դատախազության քննության վերահսկման բաժնի ղեկավար, արդարադատության գնդապետ Մեհդի Հուսեյնզադեն հայտնել է, որ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում երեք ռազմական դատախազություն է ստեղծվել:
Սլովակիան գնահատում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունություն, խաղաղություն հաստատելուն:
Այսօր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը, որն ավելի վաղ մահափորձի էր ենթարկվել, ներկա էր քաղաքային իշխանության 7-րդ նստաշրջանի առաջին նիստին: Նա ապաքինվել և վերադարձել է «շարք»:
«Հեղափոխության Պահապաններ» ՀԿ նախագահ Հայկ Ստեփանյանն աշխատանքի է անցել Ազգային Ժողովում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Ստեփանյանը։
Մարիամ Գալստյանը 66 կողմ, 1 դեմ ձայներով ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
Ջհանգիրյանը՝ 600.000 դոլարով Կասկադում որդու գնած բնակարանի և Խաչատուր Սուքիասյանի հետ կապի մասին
1996, 98 թվականներին ընտրակեղծարարության մասնակցե՞լ եք. Գեղամ Մանուկյանը՝ Ջհանգիրյանին:
Այսօր ԱԺ քառօրյայի առաջին ընդմիջումից հետո իշխող խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, նիստերի դահլիճից անմիջապես գնաց փակ նիստ անցկացնելու։
Լուսինե Բադալյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Մանվել Գրիգորյանի հետ կապված մնում եմ նույն կարծիքին՝ նա անուրանալի ներդրում է ունեցել Արցախի ազատագրման հարցում. Գագիկ Ջհանգիրյան:
Այսօր մեկնարկել է Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանը: Մինչև նիստի օրակարգին անդրադառնալը քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների՝ մանդատները վայր դնելու մասին: Սա կարծես արդեն ավանդույթ է դարձել:
Էդ նույն Մնացական Մարտիրոսյանն իմ եղբորն էլ է դատապարտել, էնպես որ ինձնանից շատ դժգոհ չլինեք. Ջհանգիրյանը՝ Արամ Վարդևանյանին:
Երբ էս իշխանությունը փոխվի, հնարավո՞ր է նորից համագործակցենք այնպես, ինչպես Քոչարյանի շտաբում՝ 98 թվականին. Աղվան Վարդանյանը՝ Ջհանգիրյանին:
«Հայկական մեքենաներին առայժմ ձեռք չեն տալիս, բան չեն ասում, ասում են՝ քշե՛ք, ստուց ռա՛դ եղեք, այդքանը․․․ Սա լավ երևույթ չի, հետագան ինչ կլինի՝ չգիտենք, լավ բան չի սպասվում։ Իրավիճակն ահավոր վատ է, մարդկանց վիճակը շատ վատ է, պատկերացրեք՝ տեղացիները հոգեբանական ինչ վիճակում են․․․»։
1908 թվականին, երբ լույս տեսավ Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ»-ը, մարդիկ ասում էին՝ օդը տերյանացել է։ Այսօր նույնպես օդը խիստ հագեցած է և ցավոք ո՛չ պոեզիայով։ Օդում կանգնած է մտահոգություն, ցավ, հաճախ նույնիսկ՝ ագրեսիա, և բառեր, բառեր․․․ դեմարկացիա, դելիմիտացիա – սահմանազատում, սահմանագծում, մեր հողերը․․․ բայց մե՞րն են արդյոք այդ հողերը, մեր տարածքնե՜րը։ Օդը լարված է։ Մարդիկ հասկանալ են ուզում։
«Ես մի ճշգրտում կատարեմ Ձեր արձագանքում: Ես վկայակոչեցի 6-րդ գումարման ժամանակ իմ՝ այս ամբիոնից հայտարարության տեքստը, որն այն ժամանակ շարունակում էր օգտագործվել: Դուք հիմա ժամանակները մի երկու գումարում առաջ բերեցիք, այդպես չեմ ասել, դա եմ ասում: Իսկ մնացածի հետ համաձայն եմ, այո: Իսկ այն ժամանակ արդարադատություն էր, Էլինար ջան, երբ որ իմ դեմ ցուցմունք տված ոստիկաններին ես չէի էլ տեսել: Եվ մեր որևէ գործընկերոջ…
Դատավորի թեկնածու Հրաչյա Այվազյանը երկրորդ անգամ հրաժարվեց պատասխանել հարցին՝ Փաշինյանն իրավունք ունե՞ր դատարանների մուտքերը շրջափակելու հրահանգ տալ:
Փաշինյանի՝ դատարանների մուտքերը շրջափակելու հայտարարությունը ողջունե՞լ, թե քննադատել եք. դատավորի թեկնածու Այվազյանը հրաժարվեց պատասխանել հարցին:
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ օրենսդրության պատճառով որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից:
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում: Ձեռնարկվում են միջոցառումներ Հրանտ Ա․–ն հայտնաբերելու ուղղությամբ: