«Անբարոյականության շքերթ». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս վերջին երեք տարիների ընթացքում, թվում էր թե այլևս ոչնչի վրա չի կարելի զարմանալ։ Բայց անբարոյականության շքերթը շարունակվում և խփում է նոր ռեկորդներ է։

ԱԺ նախագահը մեր գերիների տառապանքի փաստերը համարում է «հնարված տեսարաններ», ՔՊ-ական , Աբաջյանի պապիկ կեղծած խաբեբան, Հայաստանի տարածքները համարում է ադրբեջանական։ Եվ այս ամենը մենք հանդուրժում ենք։ Այո՛, հանդուրժում ենք, հատուկենտ զայրացած գրառումներն ու ելույթները ոչինչ են, չկա համաժողովրդական ընդվզում։ Եվ ուրեմն, նրանք «ճիշտ» են, քանի որ մենք կորցրել ենք մեր և ազգային և մարդկային արժանապատվությունը։ Երիցս ճիշտ է մեր թշնամի երկրի նախագահը։

Ո՞ր երկիրը չէր նվաստացնի և նվաճի իրեն թշնամի պետությունը, որի ղեկավարներն իր դաշնակիցներն են, իսկ ժողովուրդը հպատակ՝ իր ողորմելի իշխանությանը։ Այդ նույն ժողովուրդը, որը չընդվզեց հայրենիքի կորստից հետո, հավանություն տվեց ստին ու կեղծիքին, մասնակից լինելով անբարոյականության շքերթին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930