Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահությունը համընկել է արտակարգ մարտահրավերների և սպառնալիքների ժամանակաշրջանի հետ, որոնց բախվել է տարածաշրջանը։
Երեք մարդ է զոհվել, 60-ը՝ տուժել Չինաստանի հարավ-արեւմտյան Սիչուանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստան այցի շրջանակներում առաձնազրույց է անցկացրել նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Երեկ Նիկոլը հերթական անգամ հասկացնում էր, որ Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվել է, այսպես կոչված սովետական Ադրբեջանի արհեստական սահմանները վերականգնելու հարցում։
COVID-19-ի համավարակի դեմ պայքարի հարցերին նվիրված առաջիկա գագաթնաժողովում ԱՄՆ-ը մտադիր է հասնել այն բանի ընդունմանը, որ վարակի տարածման նկատմամբ հաղթանակի համար անհրաժեշտ է ապահովել աշխարհի բնակչության 70 տոկոսի պատվաստումը: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը:
Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է նաև աֆղանստանցի փախստականների խնդրին:
Նոր առողջարանային քաղաք են պլանավորում կառուցել Ղրիմի արեւմուտքում, որտեղ շատ են ազատ հողատարածքները. տուրիստական տարեշրջանում այն կկարողանա ընդունել մինչեւ 50 հազար մարդու:
«Բելառուսի բնակիչը 1,5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Telegram-ում Լուկաշենկոյին վիրավորելու համար»։ «Սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հ․ Ավետիսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում: Ձեռնարկվում են միջոցառումներ Հ․ Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ»:
Վրաստանում հետաքննում են ամուսնության նպատակով աղջկան առեւանգելու փաստը, որն ավարտվել է նրա տատիկի զոհվելով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ընտանիքի փաստաբանը:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անարդար է համարել Թուրքիայի Սիիրթ քաղաքի նախկին քաղաքապետ Թունջեր Բաքրհանի դեմ իրականացված քրեական հետապնդումը։
«Երբ ասվում էր, որ ոչինչ, Արցախի տարածքները տանք, իսկ երբ Հայաստանի տարածքին հասնի, Ադրբեջանը չի մտնի, ստացվում էր, որ միայն Հայաստանի կամ Արցախի մեղավորությունն էր այս ամբողջ հակամարտությունը: Իրականում հակառակն է եղել: Երբ մայիսին ադրբեջանցիները ՀՀ-ից տարածքներ վերցրին, Հայաստանից որևէ լուրջ արձագանք չեղավ, և հիմա դրա շարունակությունն է՝ Գորիս-Կապան հատվածում, որը վերջը չէ: Դա ընդամենը նրանց նվաճողական, ագրեսիվ, հակահայկական քաղաքականության, հայկական պետականության ոչնչացման քաղաքականության մի հատվածն է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է Կորեական թերակղզում հրթիռային արձակումների առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Եվրոպայում գազի գինը հերթական ռեկորդն է սահմանել՝ պատմության մեջ առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 900 դոլարի նշագծին: Այդ մասին վկայում են ICE Futures սակարկությունների տվյալները։
Ընթացիկ տարվա փետրվարին 168.am-ը պատերազմական նախազգուշացումների խրոնոլոգիա էր ներկայացրել ապացուցելու, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումն ակնհայտ էր, սակայն Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ փորձել է շեղել հասարակության ուշադրությունը և թաքցրել է պատերազմի փաստը հասարակությունից:
Նա ընդգծել է, որ իրադրությունը ՀԱՊԿ սահմանների գրեթե ողջ երկայնքով շարունակում է բարդ մնալ, սակայն հատկապես անհանգստացնող է իրադրությունն Աֆղանստանում:
Ռուսաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կաշխատի 55 պետությունից ժամանած գրեթե 250 միջազգային դիտորդ: Այդ մասին հաղորդել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։
Փոխարենը, արտգործնախարարի պաշտոնին է նշանակվել Էլիզաբեթ Տրասը, ում զբաղեցրած արտաքին առևտրի նախարարի պաշտոնը այս պահին թափուր է: Նա շարունակելու է զբաղեցնել նաև կանանց և իրավահավասարության հարցերով նախարարի պաշտոնը:
«Մեր նպատակը չէ դատավորին պատասխանատվության ենթարկելը: Մեր նպատակն է դատավորին պատասխանատվության ենթարկել միայն մի դեպքում, եթե կա խախտում դատավորի կողմից, և եթե դրա հետագա դրսևորումները վերացնելու համար մենք պետք է ցույց տանք, որ դատավորը սխալ է արել, և հետագայում մյուս դատավորները խուսափեն այն կրկնելուց»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Պարբերականը չի հստակեցրել, թե ռազմական ինչ տեխնոլոգիաների փոխանակման մասին է խոսքը:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի օրերին ամբողջ աշխարհից և Հայաստանից մարդիկ իրենց խնայողություններից, իսկ շատերը նույնիսկ օրվա հացի փողից գումար էին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հետագայում այդ փողի մի մասը անհասկանալի կերպով փոխանցվեց պետական բյուջե, իսկ թե ինչի վրա ծախսվեցին այդ գումարները՝ անհայտ մնաց:
Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցը վերաբերում էր օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ)՝ Ադրբեջանում մեր ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալ զեկույցին:
Միջազգային աուդիտը հրաժարվել է որևէ գնահատական տալ այդ գումարի ծախսման հետ կապված, պատճառաբանելով դա նրանով, որ չունի ծախսածը ստուգելու որևէ տարբերակ։ Իսկ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամին ներկայացված անիմաստ հաշվետվությունը համարել է ոչ պիտանի հաստատման համար։ Ահա և ողջ իրականության մի փոքր մասը։
«Անիծվե՛ք դուք, չե՛ք մարսելու». Քարվաճառում թողնված դպրոցի պատի գրությունը Վարդանյանը կարդաց իշխանության համար
Այդ ո՞ր օրենքով եք զորքը հետ քաշելու հրաման տվել. Փաշինյանը հարցին ի պատասխան որևէ օրենք չմեջբերեց
Այդ տեղեկություններն առաջին հերթին հավաքագրվել են պետական մարմինների կողմից.. Փաշինյանը հաստատեց ՄԻՊ զեկույցը
Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Ատոմյանը նշանակել է քրեակատարողական ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,– ասված է որոշման մեջ:
Թալիբները քննարկում են մոտ ապագայում Աֆղանստանում կանոնավոր բանակ ստեղծելու հարցը:
Այո՛, կան ռիսկեր. Փաշինյանը՝ Ադրբեջանի կողմից հայկական գյուղեր տանող ճանապարհները փակելու մասին