
«Հատված կառավարության ծրագրից «աղետագրից»». Հայկ Դերզյան

Մեդիափորձագետ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հատված կառավարության ծրագրից (աղետագրից)
•Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապահովելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը:
Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դերակատարությունը` Կառավարությունը ձգտելու է ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ է՛լ ավելի զարգացնել։ Համագործակցության շրջանակներում ակտիվ քայլեր են իրականացվելու տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության շրջանակներում:
Այս առումով կարևորվում են համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար:
Հիշեցնեմ, որ այս օրերին Ադրբեջանի ոստիկանական ուժերը գումար են գանձում իրանական բեռնատարների վարորդներից՝ ստանալով անհրաժեշտ տեղեկատվություն, փաստացի խնդիր առաջացնելով լոգիստիկայի տեսանկյունից, ինչպես նաև նպաստելով ապրանքի ինքնարժեքի բարձրացման հարցում:
Բարոյական կողմը անգամ, որը վերաբերում է մեր սուվերենությանը չեմ էլ քննարկում: Այսօր իշխանության ներկայացուցիչները ճանապարհի այդ հատվածը որակեցին որպես Սովետական Ադրբեջանի մաս, ըստ այդմ լեգիտիմացնելով թշնամու գործողությունները և ամրագրելով այն որպես անշրջելի իրողություն»: