«Այդ քայլն իրականացնում ենք, նույնիսկ եթե պահանջվի տեխնիկական բանակցություններ թալիբների հետ»,-ընդգծել է Մաասը:
Անահիտ Մանասյանը կողմնակից է կառավարման դասական ձևերին՝ նախագահական կամ խորհրդարանական, և նշում է, որ շատ դեպքերում մենք միֆերով ենք առաջնորդվում՝ խոսելով կառավարման այս ձևերի մասին, որովհետև մեզ թվում է՝ եթե գործ ունենք նախագահական ձևի հետ, իշխանության ամենագլխավոր սուբյեկտը նախագահն է, իսկ խորհրդարանական կառավարման պարագայում իշխանության կրողը Խորհրդարանն է:
Եգիպտոսը նախատեսում է առաջիկա ամիսներին բացել ևս երկու զբոսաշրջային քաղաք: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հակահրթիռային պաշտպանության գործակալությունը սեպտեմբերի 12-ին անցկացրել է ցամաքային բազավորման կատարելագործված կալանող հրթիռի առաջին հաջող փորձարկումը: Այդ մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
6 ամիս անց Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կրկին շրջանառության մեջ է դրվել Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնելու և վարչապետին ենթակա մարմինների շարքում ներառելու նախագիծը:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SUPRI) տվյալների համաձայն՝ 2011-2020 թթ․ Իսրայելը Ռուսաստանից հետո Ադրբեջանին ամենաշատ զենք մատակարարած երկիրն է։ Ընդ որում՝ 2016-2020 թթ․ Իսրայելից զենքի վաճառքն Ադրբեջանին աճել է՝ կազմելով Իսրայելից զենքի արտահանման ամբողջ ծավալի 17 տոկոսը։
Կառավարության ծրագրում խոսվում է օրենքի առջև բոլորի հավասարության երաշխավորման, խտրականության դրսևորումների կանխման, ինչպես նաև իրավունքների իրագործման ապահովման մասին, սակայն Հատուկ քննչական ծառայությունը մինչ այս պահը քրեական գործ չի հարուցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանի հանդեպ, ով այս տարվա մարտի 18-ին երևանյան սրճարաններից մեկում հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, վնասել վերջինիս համակարգիչը, հեռախոսը և մարմնական վնասվածքներ հասցրել։
Վերջերս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հայտնել են ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին:
Թբիլիսիում եւ Քութայիսում երեք մարդ է ձերբակալվել հրաձգային զենքի ու զինամթերքի անօրինական ձեռքբերման ու պահպանման մեղադրանքով: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ՆԳ նախարարությունը:
Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Իտալիայի պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետտայի հետ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սեպտեմբերի 12-ին Իրաքի արեւելքում երկու հարձակում են կատարել երկրի զինծառայողների վրա, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ, երկուսը տուժել են: Այդ մասին հաղորդել է Shafaq իրաքյան գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրի:
Երեք օր առաջ հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։ Ավելի ուշ պարզվեց, որ Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի հատվածում ստուգում է Իրանից եկած մեքենաները, անգամ՝ գումար գանձում. սկզբում՝ 50.000 դրամ, իսկ երեկ արդեն՝ 250 դոլար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի համանախագահի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ շեշտելով նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
այաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը նշանակվել է Հունաստանի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան: Նախագահի հրամանագրում, մասնավորապես, նշված է.
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումն անհրաժեշտ է համարում թալիբների կողմից նշանակված Ամիր Խան Մութաքիի կառավարության արտաքին գործերի նախարարի այցերը Ռուսաստան, Չինաստան եւ Իրան, բայց այդ պլանների մշակումը պետք է ընթանա այդ երկրների հետ համատեղ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը։
Կոռուպցիան ժանտախտ է. պայքարի լավագույն տարբերակը երեխաներին դաստիարակելն է. Գուրգեն Արսենյան:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի Կամո Քոչունցը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
2.5 միլիարդ դրամի մեկ անձից գնման մեջ կոռուպցիոն վտանգ տեսնո՞ւմ եք. Մանուկյանը՝ Մարիամ Գալստյանին:
Սեպտեմբերի 21-ի համար մեկ անձից գնումով ծախսատար ծրագիր է իրականացվելու. կոռուպցիոն ռիսկ կա՞. Արամ Վարդևանյանը՝ Մարիամ Գալստյանին:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ է առաջադրվել Մարիամ Գալստյանը։
«Մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի: Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- Կառավարության նիստում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարող ասել, թե որքան ժամանակ ԼՂ-ում կլինեն մեր խաղաղապահները»,- այս մասին «Ռուսաստանը Պետական Դումայի ընտրությունների նախօրեին. Միասնական քվեարկության օրվանից մեկ շաբաթ առաջ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՌԴ սենատոր, Դաշնային Խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը՝ արձագանքելով հարցին, թե ինչ տարաձայնություններ կան Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատի շուրջ, և որքան կշարունակվի Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը:
ՌԴ սենատոր, Դաշնային Խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովն օրերս է Երևանից Մոսկվա մեկնել: Այս մասին «Ռուսաստանը Պետական Դումայի ընտրությունների նախօրեին. Միասնական քվեարկության օրվանից մեկ շաբաթ առաջ» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց անձամբ սենատորը՝ ներկայացնելով քաղաքական խորհրդակցությունների որոշ մանրամասներ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոռեկտ չի համարում Ուկրաինային Աֆղանստանի հետ համեմատելը ԱՄՆ-ի օգնությունից կախվածության տեսակետով: Այդ մասին նա ասել է CNN հեռուստաալիքով Ֆարիդ Զաքարիային տված հարցազրույցում, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը:
Անկարայում կայացել է Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի՝ Յաշար Գյուլերի և Քերիմ Վելիևի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սեպտեմբերի 19-ին կայանալիք Պետդումայի ընտրություններին ընդառաջ՝ ներքաղաքական կրքերը Ռուսաստանում սրված են: «Ռուսաստանը Պետական Դումայի ընտրությունների նախօրեին. Միասնական քվեարկության օրվանից մեկ շաբաթ առաջ» թեմայով քննարկման ժամանակ ՌԴ սենատոր, Դաշնային Խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովն ակնարկեց, որ գուցե արևմտյան որոշ երկրներ միջամտության փորձեր անեն:
Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատվածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ տեղեկությունները, գրում է minval.az-ը:
Այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն պնդմանը, թե ինքը սիրում է հղում տալ տարբեր դատական ակտերի, սակայն հղում չի տալիս Վերաքննիչ դատարանի որոշմանը, որով չեղարկվել է ԿԸՀ-ի ՝ լռության օրը խախտելու մասին նախազգուշացումը Նիկոլ Փաշինյանին: