Մինչ Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է, Ադրբեջանը տոտալ շրջափակման մեջ է պահում Արցախի մեր հայրենակիցներին, կրակում Հայաստանի վրա, որի արդյունքում մենք շարունակում ենք զոհեր ունենալ, Նիկոլ Փաշինյանը դարձյալ խոսում է խաղաղության օրակարգի մասին՝ Հայաստանի անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի առիթով իր ուղերձում նշելով, որ իրենց կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն:
Թուրքիայի արտգործնախարարությունը դանիացի դիվանագետին կանչել էր օգոստոսի 18-ին, 21-ին, 22-ին։
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոմեքենային, որում եղել են «JinTV» հեռուստաալիքի կին լրագրողները։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն անդրադառնալով արցախահայերին նկարելու ու այն տարածելու, արցախցի աղջկան մոտենալու և նրան համառորեն հարցեր ուղղելու փաստին՝ ասաց, որ այդ ամենը, բնականաբար, ոչ իրավաչափ է, ի՞նչ է նշանակում՝ զինված մարդկանց ներկայությամբ ադրբեջանցի լրագրողները մոտենան ու հայերին հարցուփորձ անեն։
Լրագրողները նշել են, որ մինչ այժմ նոր իշխանությունների կողմից մամուլի ազատության խախտումներ չեն նկատել։
Հատկապես թիրախավորված են Հայոց կաթողիկոսներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, խոշոր վանական համալիրներն ու եկեղեցիները, օրինակ՝ Նորավանքը, Հաղարծինը, Գեղարդավանքը: Նրանք անգամ փոխել են Էջմիածնի անվանումը:
Անկախության հռչակագիրը հայոց պետության հիմնաքարն է, ազատ ու արդար հասարակարգի, անվտանգ ու զարգացող պետության տեսլականը:
«Վատ լուր ունեմ այս իշխանության համար. Ադրբեջանի ղեկավարի քաղաքականությունը հետևյալն է՝ թույլ չտալ Արցախում մնացողներին կոմպակտ ապրել այդ հողերի վրա. նրանց ցրելու է ամբողջ Ադրբեջանով մեկ՝ տալով Ադրբեջանի քաղաքացիություն»,- ասաց Մելիքյանը։
Ի՞նչ ճակատագրի կարժանանա Ֆրանսիայի նախագահը, եթե փորձի վերանայել Ֆրանսիական Մեծ հեղափոխության ամրագրած «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը»։
Այս գիշեր Տվերի մարզում տեղի ունեցած Embraer ինքնաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։
Ճապոնիան խոստացել է ապահովել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի անվտանգ արտահոսքը Խաղաղ օվկիանոս և դադարեցնել այն, եթե ռադիացիոն ֆոնը ավելանա։
Վերջին օրերին երկրի մեծ մասում և հատկապես ամենահին գինեգործական շրջաններից մեկում՝ Ռոնի հովտում կանխատեսվում է մինչև 42 աստիճան տաքություն։
Շուրջ երկու շաբաթ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ամեն կերպ փորձում է իր մտերիմ բիզնես գործընկերոջն ու ընկերոջը՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, «տեղավորել» Վճռաբեկ դատարանում։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։
Թռուցիկների և զրույցների միջոցով երիտասարդները քաղաքացիներին պատմում են` ինչո՞ւ են Արմեն Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալները Նիկոլ Փաշինյանի կողմից ենթարկվում քաղաքական հետապնդումների:
Այսօր Հայաստանի Անկախության Հռչակագրի օրն է։
Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորը հայտարարել է, որ BRICS-ը համաձայնության է եկել ընդլայնման հարցում։
«Հիմա, երբ ես այստեղ եմ, ինձ համար դժվար է այդ մարդկանց ինչ-որ բան ասելը և դժվար է այդ հարցին պատասխանելը։ Ճիշտ է, այնպես չէ, որ ես այդ ամենով չեմ անցել ժամանակին, երբ բոլորի համար լավ էր, մենք էլ ուրիշ վիճակի մեջ էինք, շաբաթներով անձրևի տակ էինք քնում։ Սա մի կողմ դնենք, սա այսօր ամեն դեպքում էական չէ, որովհետև ես այսօր այստեղ եմ, նրանք՝ այնտեղ, նույնիսկ ինձ իրավունք չեմ վերապահի իրենց խորհուրդներ տալ»։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում հանդիպել է ԱՄՆ Սենատի ազգային անվտանգության և կառավարության հարցերի հանձնաժողովի նախագահ Գարի Փիթերսի հետ։
Նիկոլն արդյոք դավաճանե՞լ է ինքն իրեն։ Հավանաբար ոչ, քանի որ դեռևս 90-ականներից զբաղվել է հակաարցախյան, պետականամաշ գաղափարների տարածմամբ, իսկ երբ իշխանություն է թափվել գլխին, սկսել է իրականացնել այդ ամենը։ Նա, սակայն, դավաճանել է՝ նախ 2018-ին, ապա՝ 2021-ին իրեն ձայն տված մարդկանց, խաբել է նրանց, մոլորեցրել, զավթել հայոց գահն ու ուզուրպացրել այն։
Ջրանցքում նավարկությունը վերադարձել է բնականոն հուն:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել շուտափույթ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բրյուսելում եվրոպական աղբյուրը, գրել է EurAsia Daily-ն՝ հղում անելով РИА Новости-ին։
Ես շրջվում եմ` նայելու մշուշապատ հորիզոնին: Վայրագ հարյուրամյակի վերջին տարում այս բլրին կանգնած` հայացքս ուղղում եմ Արարատյան դաշտի կանաչ տարածությանը` հարյուրավոր ճակատամարտերի թատերաբեմին, որ ձգվում է թուրքական սահմանը եզերող դիտակետերից այն կողմ: Մշտապես ձյունածածկ Արարատը` «Ցավի լեռը», աշտարակի պես վեր է խոյանում դաշտի վրա, իսկ ճանապարհներն ու գետերը ոլորվելով կորչում են հեռվում` մեր տեսողության սահմաններից դուրս:
Միջադեպը տեղի է ունեցել հյուսիս-արևելյան Միզորամ նահանգի Սայրանգ քաղաքում։
Մինչև 44-օրյա պատերազմը՝ 2020 թվականը, Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի օրվա իր ուղերձում ամենակարևոր հաղթանակն էր համարում Արցախյան փառապանծ ազատամարտը, պատերազմից հետո արդեն՝ հաղթանակների մասին հիշատակումը դառնում է պակաս կարևոր, և Փաշինյանը սկսում է խոսել դաշնակիցների հետ շփումների, անվտանգության, հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մասին:
Վրաստանում մեկնարկել են Ճկուն ոգի-2023 (Agile Spirit-2023) բազմազգ զորավարժությունները՝ օդադեսանտային ուժերի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Միացյալ Թագավորությունը տեղյակ չէ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի կամ հայտարարության հետ կապված ծրագրերի մասին։ Այս մասին հայտնել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատնից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ Այս մասին նա հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում։ Այս մասին X-ի (նախկին՝ թվիթերյան) իր էջում գրել է Ժան Ասելբորնը։