Նիկոլն ու ՔՊ-ն սարսափում են «դավաճան» բառից ու պատժից

Նիկոլն արդյոք դավաճանե՞լ է ինքն իրեն։ Հավանաբար ոչ, քանի որ դեռևս 90-ականներից զբաղվել է հակաարցախյան, պետականամաշ գաղափարների տարածմամբ, իսկ երբ իշխանություն է թափվել գլխին, սկսել է իրականացնել այդ ամենը։ Նա, սակայն, դավաճանել է՝ նախ 2018-ին, ապա՝ 2021-ին իրեն ձայն տված մարդկանց, խաբել է նրանց, մոլորեցրել, զավթել հայոց գահն ու ուզուրպացրել այն։

Փաշինյանն ու նրա խմբակը, թեև չեն խոստովանում, բայց կենդանական վախ ունեն դավաճան բառից, քանի որ դրան հաջորդում է վրեժ բառը, իսկ թե ինչպես են պատմության ընթացքում վարվել դավաճանների հետ, իրենք հո լավ գիտեն։

Եթե տարիներ առաջ հայաստանյան հասարակության ներսում պառակտում ու թշնամանք էր, տևական ժամանակ է՝ միակամություն է։ Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը և՛ Երևանում, և՛ մարզերում տոտալ նողկանք է տածում այս վարչախմբի նկատմամբ։

Նիկոլ անունը, որն Արցախում վաղուց էր հայհոյանք, այդպիսին է դարձել նաև մարզերում ու Երևանում։

Կարդացեք նաև

Ուր էլ գնա, ինչ էլ անի, որքան էլ նախապես վարժեցրած անձանց տանի ու էժան բեմադրություններ անի, միշտ էլ տեսնում է իրական պատկերը, լսում իր հասցեին դավաճան վանկարկումները։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031