Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն ամուսնացել է կինոդերասանուհի Ժյուլի Գայեի հետ Տյուլ քաղաքում (երկրի հարավ – արեւմուտք), որտեղ երկար ժամանակ քաղաքագլուխ է եղել: Հունիսի 8-ին այդ մասին հաղորդել է France Info ռադիոկայանը։ Ամուսնության արարողությունն անցկացրել է մունիցիպալիտետի ղեկավարի պաշտոնում Օլանդին հաջորդող Բեռնար Կոմբը:
Հայաստանը վաղուց ապրում է համատարած կեղծավորության պայմաններում։ Այն արտահայտվում է՝ ինչպես երկրի ներսում ընթացող գործընթացներում, այնպես էլ՝ աշխարհի հետ հարաբերություններում։ Կեղծավորությամբ զբաղվում են գրեթե բոլորը՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաներն ու անվանական ընդդիմադիրները, մտավորականներն ու դիվանագետները, ոստիկաններն ու զինվորականները։
Ուգանդայում ոսկու մի քանի խոշոր հանքավայր են հայտնաբերել: Հունիսի 8-ին այդ մասին հայտնել է Daily Monitor թերթը՝ վկայակոչելով արեւելաաֆրիկյան երկրի էներգետիկայի եւ հանքային պաշարների նախարարությունը:
Անկարան նախկինի նման չի համաձայնել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հետ։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այն կարծիքին է, որ ընդդիմադիր շարժումը և՛ դրսում, և՛ ներսում շատ ուժերի ստիպում է որոշակի հարցերում գոնե առժամանակ ձեռնպահ մնալ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումից:
Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանին հեռացնելու իրավական ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Սահմանադրությունը, և որքանո՞վ են դրանք իրատեսական, 168.am-ի հետ զրույցում մանրամասնում են ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
Վերջերս շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ հունիսի 8-ի առավոտյան հասել է 17.10 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արա, ո՞վ եք դուք ընդհանրապես։ Դուք ընդհանրապես ո՞նց եք առաջանում այդքան պիղծ, որ հիմա էլ ձեզ այդպես եք պահում։
Պետության իշխանության որակն արտահայտվում է առավելապես նրանով, թե որքանով է այն հետապնդում պետական, ազգային շահերը և որքանով է այդ իսկ իշխանությունը ծառայեցնում այդ շահերի իրացմանը։ Հայաստանի պարագայում, ինչպես գրեթե ամեն ինչ, դա ևս գործում է ճիշտ հակառակ տրամաբանությամբ․ ոչ թե իշխանությունն է ծառայեցվում պետական ու ազգային շահերի իրականացմանը, այլ վերջիններս են ծառայեցվում իշխանության պահպանման մեխանիկական նպատակին։
Փաստացի, Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական իզոլացիան է արտաքին աշխարհից։
Ռուսաստանն ու Արևմուտքը ակտիվ պայքար են մղում տարածաշրջանում իրենց դերակատարումը պահպանելու ու մեծացնելու, ինչպես նաև Արցախի հարցով ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններում միջնորդական դերակատարության համար: 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ-ն ընդհանրապես չի գործում, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, դիվանագիտական հայտարարություններով հաստատում են, որ մանդատն իրենցն է:
Այսօր իր պաշտոնավարման մեկ ու կես տարին բոլորող այս բարձրաստիճան չինովնիկն ի՞նչ է անում` իր բան ու գործը թողած, տասովչիկություն է անում Փաշինյանի համար և արդարացնում, հունիսի 3-ին ցուցարարների նկատմամբ, ոստիկանների բռնությունը։
«Հայաստանը երեկ, այսօր և վաղը»․ քննարկում Ֆրանսիայի հրապարակում․ ՈւՂԻՂ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ կապը ռուսների հետ տեղի կունենա հուլիսից ոչ շուտ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ միջոցառումը չի նախատեսվում անցկացնել հաջորդ ամսվա ընթացքում։
«Եթե անգամ այս պայմաններում մարդիկ դուրս չեն գալիս փողոց ու չեն ընդվզում, դա արդեն նշանակում է, որ կանգնելու ենք մեր պետականությունը կորցնելու առաջ ու հայտնվենք թուրք-ադրբեջանական լծի տակ: Ի դեպ, եթե կան մարդիկ, որոնք մտածում են, թե «թուրքական լուծ» ասվածը մեզ հիմա չի սպառնում, ապա պետք է ուշադիր նայեն ու տեսնեն Վրաստանի թրքացումն ու հիշեն՝ թուրքական լուծը կա, պարզապես հիմա մոդեռնիզացված է, և մենք բախվելու ենք մոդեռն թրքական լծին»։
Մեծ Բրիտանիայում բենզինի միջին գինը հերթական անգամ ռեկորդ է սահմանել վիճակագրության պատմության մեջ՝ հասնելով 1,785 ֆունտի (2,24 դոլար) մեկ լիտրի համար։ Այս մասին հայտում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով ոլորտի հետազոտությունները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ամերիկ գագաթնաժողովում կհայտարարի Արևմտյան կիսագնդի երկրների հետ տնտեսական գործընկերության նոր ձևաչափի մասին, որը կոչվում է «Ամերիկյան գործընկերություն հանուն տնտեսական բարգավաճման»։Նման հայտարարություն տարածել է Սպիտակ տունը հունիսի 8-ին:
Թուրքիայի զինված ուժերի գործողությունը Սիրիայի հյուսիսում կարող է սկսվել այս շաբաթ, ենթադրում է Hurriyet հրատարակության թղթակիցը, որը վերադարձել է մարտական գործողությունների ենթադրյալ շրջանից ։«Այն դեպքում, երբ սպասվում է, որ գործողությունն սկսվելու է այս շաբաթ, տարածաշրջանում ակտիվությունն աճել է:
Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում։
ՄԱԿ֊ի Համաշխարհային պարենային ծրագրի շրջանակներում կազմված «Սովի քարտեզի» համաձայն, միայն վերջին ամսվա ընթացքում Հայաստանում թերսնվողների թիվն ավելացել է 70 հազարով։
Հայկական բեռնատարները շարունակում են մնալ Վրաստանի տարածքում` սպասելով վրաց-ռուսական սահմանը հատելու իրենց հերթին։ Եվ քանի որ շուտով մեկնարկելու է միրգ-բանջարեղենի արտահանման սեզոնը՝ արտահանողներն իշխանություններին հորդորում են իրավիճակի կարգավորմանն ուղղված հապճեպ քայլեր ձեռնարկել։
Խնդրել էի ԱԺ պատգամավորին բերման ենթարկելու դեպքի առնչությամբ նշված գրությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և հանձնարարել իրավասու մարմիններին՝ քննության առնել ոստիկանության ծառայողների գործողությունները և համապատասխան ընթացք տալ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար ստեղծված հանձնաժողովի նախագահների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում, իսկ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը տեղի էր ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ սահմանին:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ապրիլից Հայաստանում ընթացող փողոցային պայքարն ընդհանուր օրակարգի մի հատվածն է, և վերջին տասնամյակում, գուցե դրանից էլ առաջ, փողոցային պայքարի արդյունավետությունը մի քիչ ուռճացված է։
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան: Օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետւթյան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Մի խոսքով սրանց գրանտակեր, հակագիտական խմբակը ջանում է ամեն կերպ մեզ դարձնել թուրքի անգրագետ հարճեր, որոնք ոչ միայն կկորցնեն պետությունն ու հայրենինքն, այլև հիշողությունն, տարրական գրագիտությունն ու էթիկան։
168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին գործուղել է Արցախ՝ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների հետ հանդիպելու և իր վարած քաղաքական կուրսի վերաբերյալ խմբակցությունների անդամների և ղեկավարների հետ բացատրական աշխատանքներ տանելու նպատակով։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավովը այսօր Անկարայում «3+3» ձևաչափով համագործակցության նիստից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ տված համատեղ ասուլիսից հետո հայտարարել է, որ հերթական, 2-րդ նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը: