«Մեզ այս խայտառակ ցուցանիշներին հասցրած «իշխանությունները» դեռ շարունակում են վայելել զանգվածների սերն ու վստահությունը»․ Վահե Դավթյան
Անվտանգության հարցերով փորձագետ, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԱԿ֊ի Համաշխարհային պարենային ծրագրի շրջանակներում կազմված «Սովի քարտեզի» համաձայն, միայն վերջին ամսվա ընթացքում Հայաստանում թերսնվողների թիվն ավելացել է 70 հազարով։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում թերսնվողների թիվը հասնում է 500 000֊ի, ինչը վկայում է խորքային սոցիալ֊տնտեսական ճգնաժամի մասին ։
Ու մեզ այս խայտառակ ցուցանիշներին հասցրած «իշխանությունները» դեռ շարունակում են վայելել զանգվածների սերն ու վստահությունը»։