
Թրամփը կարծում է, որ Ուկրաինան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությամբ կարող է ամբողջությամբ վերականգնել պատերազմից առաջ եղած սահմանները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Կիևը կարող է Ռուսաստանի հետ զինված դիմակայության մեջ հաջողության հասնել Եվրամիության աջակցությամբ։ «Ես կարծում եմ, որ Ուկրաինան՝ ԵՄ-ի աջակցությամբ, ի վիճակի է պայքարել և վերականգնել Ուկրաինայի սկզբնական սահմանները»,-սոցիալական ցանցի իր էջում գրել է Թրամփը։ Նրա կարծիքով՝ համբերություն դրսևորելու դեպքում և Եվրոպայի ու հատկապես ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցությամբ կարելի է հասնել այն սահմաններին, որոնք եղել են պատերազմից առաջ։Նա նաև չի բացառել հնարավորությունը, որ Ուկրաինան նույնիսկ կարողանա այդ սահմաններից ավելի առաջ շարժվել։
Թրամփը պարզաբանել է, որ նման եզրակացությունների է եկել այն բանից հետո, երբ լիովին ուսումնասիրել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մարտադաշտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն տնտեսական դժվարությունները, որոնք ստեղծվել են Ռուսաստանի համար։