Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր ղեկավարած նախարարությունը կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվում, ինչը ենթադրում է նաեւ օրենսդրական փոփոխություններ:
Ես զարմանում եմ՝ առողջապահության նախարարն ընդհանրապես ո՞նց է քնում. Քրիստինե Վարդանյան։
Երևանում՝ «Մարիոթ» հյուրանոցում ընթանում է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի երկօրյա խորհրդաժողովը։ Վաղ առավոտից ընդդիմադիր պատգամավորները՝ քաղաքացիների մասնակցությամբ, բողոքի ակցիա էին իրականացնում հյուրանոցի դիմաց, քանի որ այդ համաժողովին որևէ ընդդիմադիր պատգամավոր հրավիրվածների ցանկում ներառված չէ, ուստի չէր կարող մասնակցել։
Լոկալ իշխանիկներին չթվա, որ իրենց իշխանությունն անսպառ է. Հայկ Մամիջանյան:
Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչպես է վերաբերվում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, փողոցային պայքարին եւ իշխանափոխության պահանջին:
#ՀԻՄԱ. Ընդդիմության անհնազանդության ակցիան Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտ՝ ՈւՂԻՂ:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Գլխավոր հանձնակատարի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սինանյանն այցելել է Միչիգան նահանգ, հանդիպել Դեթրոյթ քաղաքի հայ համայնքի հետ:
Նիկոլ Փաշինյանի զարմիկ, նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով անցած տարվանից Ուկրաինա էր տեղափոխվել եւ բիզնես գործունեությամբ էր զբաղված, ապա պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել էր Գերմանիա, քանի որ մեծ վնասներ էր կրել, տեղեկացանք, որ մշտական բնակություն է հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում:
Հնդկաստանը եւ Եվրամիությունը (ԵՄ) հունիսի 17-ին Բրյուսելում վերսկսում են բանացություններն ազատ առեւտրի համաձայնագրի կնքման շուրջ: Հունիսի 7-ին այդ մասին հաղորդել է Times Now հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հնդկաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար Փիյուշ Գոյալին։
Լատվիայում հունիսի 9-ից կարգելվի ռուսական այն 80 հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք դեռ հասանելի են տեղի հեռուստադիտողներին:
Միավորված ազգերի կազմակերպության օգնությունը Ուկրաինային կազմել է ավելի քան 1,6 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ խաղաղության դարաշրջանն այն կոնցեպտն է, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է մնալ իշխանության:
Բեռնը կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նույնը անի Եվրամիությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանն է:
Հիշյալ զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել էին այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում:
Ընդդիմությունն արդեն 37 օրից ավելի փողոցային պայքարի է դուրս եկել գործող իշխանության դեմ և պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Մեր տեղեկություններով` Մաքսայինում բունտ է հասունանում։ Մեքենաները կանգնած են, չեն մաքսազերծվում։ Քաոսային իրավիճակ է, որովհետև առհասարակ Մաքսայինի թիմը առճակատման մեջ է Բադասյանի թիմի հետ։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Վաշինգտոնը որևէ արհեստական ժամկետ չի սահմանում, որից հետո ԿԺԴՀ-ի հետ փոխգործակցությունն անհնարին կդառնա։
Հռոմը, Փարիզը եւ Բեռլինը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում պնդում են, բայց ոչ այն մասին, որ Ռուսաստանը Ղրիմը վերադարձնի Ուկրաինային: Այդ մասին ասվել է հունիսի 4-ին The American Conservative հանդեսում հրապարակված հոդվածում։
Ռուսաստանը վերացրել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության «կորոնավիրուսային» սահմանափակումները:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցում ծավալված շարժման վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց առաջ նախ պետք է հիշել, որ ամեն ընդվզում չէ, որ կարող է ավարտվել իշխանափոխությամբ, օրինակ, 40 օրում. պետք է հիշել, որ ես, օրինակ, այս իշխանության դեմ ընդվզում եմ արդեն 4 տարի, ուստի ժամկետները պետք չէ շեշտադրել, իսկ այս պայքարին մենք աջակցել և աջակցում ենք, որովհետև որևէ բանական մարդ չի կարող անմասն մնալ դրանից։
«Լինելով ապաքաղաքական կառույց, որի կանոնադրական խնդիրը գիտության զարգացումն է, ակադեմիան, սակայն, չի կարող անհաղորդ մնալ մեր պետության և ազգի համար գոյաբանական քաղաքական մարտահրավերներին։ Այդպիսի մարտահրավեր է այսօր արցախահայության հնարավոր հայրենազրկման և ցեղասպանության վտանգը, որը կարմիր գիծ է մարդկության համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցություններին։
Մայիսի 22-ին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած եռակողմ Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից հետո Բրյուսելին ուղղված քննադատությունների տարափն անհանգստացրել է Բրյուսելին: Մայիսի 23-ին Միշելի տարածած հաղորդագրությունից, հունիսի 1-ին ԵԽ նախագահի խոսնակի անունից տարածված պարզաբանող հայտարարությունից հետո օրերս տարածաշրջան ժամանեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հանդիպումներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Արմեն Գրիգորյանի, Ռուբեն Ռուբինյանի և Արարատ Միրզոյանի հետ:
Համաշխարհային բանկը (ՀԲ) ակնկալում է, որ գնաճը կհասնի գագաթնակետին մինչև 2022 թվականի կեսերը, որին կհետևի գների աճի տեմպերի անկումը, բայց միևնույն ժամանակ տեսնում է ստագֆլյացիայի ռիսկ, ինչպես 1970-ականներին էր: Այս մասին հայտում է բանկի զեկույցը։
Վահրամ Դումանյանը շեշտել է նաև, որ հայկական կողմը մեծ ակնկալիքներ ունի սեպտեմբերին Մեքսիկայում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովից (MONDIACULT), որին վստահաբար հայկական կողմն իր մասնակցությունը կունենա։
Չինաստանը գաղտնի ռազմածովային օբյեկտ է կառուցում Կամբոջայում իր զինվորականների կողմից օգտագործելու համար: Այդ մասին գրում է Washington Post թերթը՝ վկայակոչելով անունը չնշած արեւմտյան պաշտոնյաների:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով։
ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բարեփոխվի, այժմ այն չափազանց քաղաքականացված է եւ չի արտահայտում բոլոր պետությունների կարծիքը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում ՀԱՀ-ի դեսպան Մզուվուկիլե Մակետուկան: «ՄԱԿ-ի բարեփոխումը հետաքրքիր հարց է:
Դեռևս ամիսներ առաջ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասել էր, որ Գեղամասարում 8 համայնքներից 6-ումջրի խնդիր կա: Որոշ համայնքներ առհասարակ ջուր չունեն, որոշներն էլ՝ մասնակի չունեն։ Նա նաև ասել էր, որ խնդիրն առաջացել էր այն ժամանակ, երբ 2021 թվականի մայիսի 12-ին թշնամին ներխուժել էր ՀՀ տարածք, դիրքավորվել և այդ ժամանակից ի վեր ջրի շատ ակունքներ մնացել են թշնամու վերահսկողության տակ։